Երակների վարիկոզ հիվանդություն

Երակների  վարիկոզ հիվանդության տարբեր աստիճաններով տառապում են կանանց մոտ 40%-ը, իսկ տղամարդկանց մոտ-30% այդ թվում երիտասարդները: Նրանց մեծ մասը  հիվանդության վաղ փուլերում չի պատկերացնում հիվանդության լրջությունը:

Սլավմեդ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ՝  Հայկ Հովսեփյան:

Անոթային հիվանդությունները բազմաթիվ են՝ և՛ զարկերակային, և՛ երակային համակարգերով: Կցանկանամ անդրադառնալ ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությանը, որն  այսօր շատ արդիական է: Վարիկոզ հիվանդությունը  երակային պաթոլոգիա է, որի ժամանակ հիմնականում ախտահարվում են ստորին վերջույթների  երակները, որի հետևանքով խանգարվում է երակային արյան շրջանառությունը:

Հիվանդության առաջացման հիմնական պատճառներն ու խոցելի խումբը

1. Քիչ շարժվելը, նստած կամ կանգնած աշխատանքը:

2. Գերճարպակալումը

3. Գենետիկ նախատրամադրվածությունը

4. Տարիքը և սեռը հատկապես 30-50տ. հղիություն տարած կանայք:

Հիվանդության ախտանիշներ և դրսևորում. Հիմնական գանգատներն են ստորին վերջույթներում մազանոթային ցանցի առկայություն, այտուցվածություն, հոգնածություն, ցավ,  ծանրության զգացում, արտահայտված երակներ: Իսկ ախտահարված երակներում թրոմբի առաջացման հավանականության մեծացում, որի բարդություն լինում է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա:

Հիվանդության ախտորոշումը.Ախտորոշումն իրականացվում է տեսողական զննման և գործիքային հետազոտության միջոցով, հիմնականում կատարվում է դուպլեքս հետազոտություն:

Բուժում. Բուժման տակտիկան ընտրվում է՝ կախված հիվանդության ծանրության աստիճանից.

Կոնսերվատիվ՝

1. Դեղորայքային և էլաստիկ կոմպրեսիա

2. Սկլերոթերապիա (ոչ վիրահատական մեթոդ է)

Վիրահատական՝

1. Լազերային օբլիտերացիա:

2. Ստորին վերջույթների կոմբինացված վենէկտոմիա:

Երակների վարիկոզ հիվանդությունները ժամանակին չբուժելու դեպքում՝ զարգանալով բերում են շատ լուրջ ու ծանր հետևանքների: Ինչպիսիք են՝ մեծ մազանոթային ցանցերը, դուրս ցցված երակները, ստորին վերջույթների այտուցվածությունը, մաշկի տրոֆիկ փոփոխությունները՝ խոցեր, թրոմբոֆլեբիտ, որի բարդությունը լինում է թոքային ցողունի թրոմբոէմբոլիան: