Ռևմատիզմ միֆ և իրականություն

Ռևմատիզմը կամ սուր ռևմատիկ տենդ.

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ՝ Անուշիկ Կարապետյան

Ռևմատիզմը կամ սուր ռևմատիկ տենդը A խմբի B հեմոլիտիկ ստրեպտակոկի հետինֆեկցիոն բարդություն է, որն ունի համակարգային բնույթ (1-6% դեպքերում):

Ե՞րբ և ո՞ր տարիքում է դիտվում այս բարդությունը

Սուր ռևմատիկ տենդը դիտվում է առավելապես 4-16 տարեկանների շրջանում:

Եզակի են դեպքերը չափահաս ազգաբանկչության շրջանում:

Ռևմատիզմի կլինիկական դրսևորումներն են՝

  • Պոլիարթրիտ (75%) դեպքերում դիտվում է բոլոր խոշոր հոդերի՝ ծնկան, սրունք-թաթային և արմնկան հոդի ախտահարում:
  • Սրտի ախտահարում (65%) դեպքերում:
  • Ենթամաշկային անցավ հանգույցներ:
  • Բարձր ջերմություն 38 աստիճան և ավելի մինչև 4 շաբաթ տևողությամբ:

16 տարեկանից հետո հոդաբանին դիմող բուժառուն ով ունի հոդային խնդիրներ հաճախ կիրառում է՝ ՌԵՎՄԱՏԻԶՄ տերմինը, կա ընդունված կարծրատիպ, որ բոլոր ռևմատիկ հիվանդություններն ընդհանուր առմամբ անվանում են ռևմատիզմ՝ այնինչ ի նկատի ունեն ռևմատիկ հիվանդություն: Երբ խոսքը գնում է իրական ռևմատիզմին ապա ճիշտ է ձևակերպել «սուր ռևմատիկ տենդ» տերմինով: