Օստեոարթրոզ

Անդրադարձ հոդերի՝ ավելի կոնկրետ, կոնքազդրային հոդի և ծնկան հոդի հաճախ հանդիպող ախտահարումներին և դրանց բուժման եղանակներին:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան՝ ԳՈՌ ՊԱՊԻԿՅԱՆ

Օստեոարթրոզը (առավել հայտնի՝ հոդերի մաշվածությունը) հոդերի դեգեներատիվ, դանդաղ ընթացքով, պրոգրեսիվող հիվանդություն է, որը սկսվում է հոդաճառից, այդ ժամանակ փափկում են աճառները, առաջացնելով՝ հոդի մաշվածություն։ Վերջինս էլ չհետևելու և չբուժելու դեպքում, կարող է հանգեցնել հոդերի դեֆորմացիաների և հաշմանդամության։

Առաջացման պատճառներ. Օստեոարթրոզի առաջացման տարբեր պատճառներ կան, օրինակ՝ տարբեր հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով, հոդերի ինֆեկցոն բորբոքումներից հետո, հարհոդային և հոդային կոտրվածքներից հետո: Վերջերս ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզի դեպքերը հաճախ են հանդիպում կովիդով վարակված և հատկապես ծանր ընթացքից հետո ապաքնիված բուժառուների մոտ: Թեպետ գիտական որևէ ապացույց չկա, սակային ստատիստիկ դեպքերի հիման վրա կարելի է ենթադրել:


Արթրոզի պատճառներից է նաև սինովյալ հեղուկի քանակական և որակական փոփոխությունը: Հոդի մեջ կա սինովյալ հողուկ, որն ավելի սահուն է դարձնում հոդամակերերսների շփումը, նպաստում է աճառների սնուցմանը: Վերոհիշյալ պատճառների կամ տարաբնույթ բորբոքումների հետևանքով սինովյալ հեղուկը փոխում է իր որակական և քանակական հատկանիշները, հոդամակերեսների շփումը վատանում է, առաջանում է հոդի մաշվածություն:

Հոդի մաշվածության ախտանշանները, երբ անհրաժեշտ է դիմել բժշկի:

  • Ցավ հոդերում
  • Շարժումների սահմանափակում, ցավ շարժումնների ժամանակ, կամ դրանց ուժեղացում
  • Կաղություն
  • Վերջույթի կարճացում
  • Մկանների ատրոֆիա- մկանները ոչ լիարժեք ծանրաբեռնելուց հետ են զարգանում ,վերջույթը բարակում է:

Ախտորոշում

  • Ռենտգենոգրաֆիա
  • ՄՌՏ (մագնիսո-ռեզոնանսային տոմոգրաֆիա)

Բուժում – վիրահատական և ոչ վիրահատական։

Շատ կարևոր է դիմել բժշկի՝ արթրոզի վաղ փուլում, քանի որ արթրոզի սկզբնական փուլում դեռ կա հնարավորություն ներհոդային ներարկումների, դեղորայքային բուժման միջոցով, թեկուզ մի քանի տարի, հետաձգել էնդոպրոթեզավորումը:

ՆԵՐՀՈԴԱՅԻՆ ՆԵՐԱՐԿՈւՄՆԵՐ
Հիարուլոնաթթվի ածանցիալների ներարկումը ակնկալում է հետևյալը՝

  • Դեղի մացուծիկության շնորհիվ թեթևացնել հոդամակերեսների շփումը՝ նվազեցնելով ցավերը։
  • Շնորհիվ հոդաճառների սնուցման՝ դանդաղեցնում է աճառի արագ պրոգրեսիվող վնասումը։

ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈւԺՈւՄ
Երբ դեղորայքային բուժման տարբերակներն այլևս արդյունավետ չեն, կամ բուժառուն դիմել է արթրոզի ավելի ուշ փուլում, ապա դիմում ենք վիրահատական բուժման եղանակին՝ հոդի էնդոպրոթեզավորմանը:


Հոդի էնդոպրեթեզավորումը՝ հոդ կազմող ոսկրա–աճառային բաղադրիչների փոխարինումն է իմպլանտներով, որոնք ունեն բնական հոդի անատոմիական ձև և թույլ են տալիս հոդերին կատարել բոլոր շարժումները:
Հոդի էնդոպրոթեզավորման հիմնական նպատակը ցավային սիմտոմատիկան վերացնելն է և հոդի ֆունկցիան վերականգնելը: Վիրահատությունից հետո հիվանդը քայլում է հենակների կամ քայլակի օգնությամբ։ Հիվանդանոցում է գտնվում 5-7 օր։ Վիրահատության հաջորդ օրվանից սկսում է ֆիզիոթերապևտիկ ռեաբիլիտացիոն բուժումը և աստիճանաբար վերադառնում իր ակտիվ կյանքին: