Նորածնային բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող, նորածինների հետազոտման և անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որոնց թվում են` ինկուբատորներ ինչպես ցածր քաշով, այնպես էլ անհաս ծնված երեխաների կենսապահովման համար, տեսահսկման մոնիտորներ, ֆոտոթերապիայի և ջերմաապահովման համար նախատեսված ժամանակակից սարքավորումներ, արհեստական շնչառության ապահովման համար նախատեսված սարքավորումներ, շնչառության պահպանման համակարգեր, թթվածնի կենտրոնացված մատակարարման հատուկ համակարգ: Սարքավորումները  հնարավորություն են տալիս իրականացնել անհաս և ծայրահեղ ցածր քաշով ծնված նորածինների վերահսկողություն և ինտենսիվ խնամք, վաղ շրջանում նորածնի մոտ առկա խնդիրների բացահայտում և անհրաժեշտ բուժօգնության տրամադրում նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ: Բաժանմունքում պարբերաբար համալրվում է սարքավորումների թիվը, ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումներն ու նորածինների խնամքի համար անհրաժեշտ լավագույն մեթոդները: Այստեղ խստորեն  պահպանվում և հսկվում են սանիտարահամաճարակային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ բոլոր կանոնները: Բաժանմունքում կարևորվում է մոր ու մանկան համատեղ կեցության անհրաժեշտությունը և երեխայի կյանքի առաջին րոպեներից  մայրիկներին ուսուցանում են ինչպես երեխայի խնամքի համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, այնպես էլ կրծքով կերակրելու կարևորությունը: Բաժանմունքում նորածինների խնամքով զբաղվում են  համապատասխան փորձառություն և որակավորում ունեցող բուժքույրերը, իսկ նորածինների առողջական վիճակը վերահսկում են  բարձր որակավորում ունեցող բժիշկ-նեոնատոլոգները: Նախքան նորածնի դուրսգրումը` բուժանձնակազմը հավաստիանում է, որ ծննդկանը յուրացրել է տնային պայմաններում նորածնի խնամքի համար անհրաժեշտ բոլոր գործողությունների հաջորդականությունը և կարող է հոգալ երեխայի խանմքը տնային պայմաններում: Բաժանմունքին կից գործում է նաև կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիա` հագեցած ժամանակակից բժշկության մեջ կիրառվող լավագույն սարքավորումներով, որոնք հնարարավորություն են տալիս լրիվ ավտոմատ իրականացնել արյան և այլ կենսաբանական հեղուկների լիարժեք հետազոտություններ:

Կենտրոնի նորածնային բաժանմունքի նեոնատոլոգները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով: 

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 32 22 11:

Հետադարձ կապ՝ info@slavmed.am