Բժշկական տուրիզմ

Աշխարհի ամենաապահով երկրների ցանկում իր արժանի տեղն է զբաղեցնում նաև Հայաստանը, ինչը լիովին կարող է բավարարել Հայաստան այցելած զբոսաշրջիկի ակնկալիքները՝ որակյալ և մատչելի բուժծառայություններ, ապահով ու անվտանգ հանգիստ, էկոլոգիապես մաքուր սննդամթերք, բազմազան խոհանոց և իհարկե հազարամյակների պատմություն ունեցող հարուստ մշակույթ։

Վերջին տարիներին Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է նաև այլ տեսանկյունից` բժշկական տուրիզմի:

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնն այս ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում, և արդեն կան գրանցված հաջողություններ: Կենտրոնում գործում է եվրոպական չափորոշիչներին և  առողջապահական միջազգային կազմակերպության պահանջներին համապատասխանող ծննդա­տուն, գի­նե­կո­լո­գիա­կան, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթո­պե­դիա­յի և վ­նաս­ված­քա­բա­նութ­յան, ընդհա­նուր, էն­դոս­կո­պիկ, լապարասկոպիկ, դիմածնոտային, ակնաբանական, միկ­րո և պ­լաս­տիկ վի­րա­բու­ժութ­յան բա­ժան­մունքները­: Կենտրոնը տեխնիկական հագեցածությամբ և մասնագետների որակավորմամբ նույնպես լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ­ցիո­նալ մահ­ճա­կալ­նե­ր, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ և, իհարկե, հի­վան­դին տրամադրվող ե­րե­քան­գամ­յա լիարժեք սնունդ: Այս ա­մե­նով հանդերձ՝ բուժծա­ռա­յութ­յուն­նե­րի համար կենտրոնում սահ­մանված են մատչելի գներ, ինչը զբոսաշրջիկին ապահովում է գին-որակ շահեկան հարաբերակցություն: Կենտրոնի կողմից տրամադրվող բարձրակարգ բուժծառայություններից օգտվում են ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրացի քաղաքացիները, որոնք Հայաստան են ժամանում որակյալ բուժծառայություններ ստանալու ակնկալիքով:

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնը կարևորում է բժշկական տուրիզմի զարգացումը Հայաստանում և ոլորտի հեռանկարները: Խստորեն պահպանելով ընդունող երկրում համապատասխան բժշկական ծառայության գին-որակ հարաբերակցությունը` «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնը զբոսաշրջիկին տրամադրում է հատուկ փաթեթ, որը ներառում է բժշկական տուրիզմի համար նախատեսված գումարով և՛ որակյալ բժշկական ծառայություններ, և՛ անմոռանալի շրջագայության հնարավորություն`մատչելի գներով  ավիատոմսեր, հանգիստ Հայաստանի նախընտրելի վայրերում, ինչպես նաև էքսկուրսիոն ծրագրեր:

Բժշկական տուրիզմը նախընտրող զբոսաշրջիկների կողմից հիմնականում պահանջված են էսթետիկ վիրաբուժության, ստոմատոլոգիական, օրթոպեդիկ, ուռուցքաբանական, գինեկոլոգիական, կանանց վերարտադրողական օրգանների խնդիրների լուծման հետ կապված բուժծառայությունները: «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնն այն եզակի կենտրոններից է տարածաշջանում, որը տրամադրում է բարձրակարգ և շահավետ բուժծառայություների  հատուկ փաթեթ նախատեսաված  միջազգային կազմակերպությունների համար, որոնց կազմի մեջ են մտնում դեսպանատները, հյուպատոսությունները և երկրում ակտիվ գործունեություն ծավալող այլ միջազգային կառույցներ:

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնը զբոսաշրջիկներին հեռահար հաղորդակցության կապի հնարավոր բոլոր միջոցների օգնությամբ առաջարկում է ինչպես բժշկի անվճար խորհրդատվություն, այնպես էլ համապատասխան աջակցություն:

Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայությունների տեսակների, գների և այլ մանրամասների համար խնդրում ենք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերը info@slavmed.am էլ. փոստին կամ պատվիրել հետադարձ զանգ ծառայությունը: