Հղիների հաշվառման կարգ

Ինչպե՞ս է կատարվում հղիության հաշվառման գործընթացը «Ս­լավ­մեդ»  բժշկական կենտրոնում և ի՞նչ հետազոտություններ են նախատեսված հղիության 9 ամիսների համար

Հղիությունը համապատասխան թեստի միջոցով հաստատելուց հետո հղին պետք է դիմի «Ս­լավ­մեդ»  բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունք՝ հղիության ուլտրաձայնային հետազոտություն անցնելու՝ պտղաձվի ճիշտ տեղակայումը, զարգացումը և սրտի բաբախը հաստատելու, ինչպես նաև հղիության ընթացքի վերահսկումն ամրագրելու նպատակով: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:

 Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների ծավալներն` ըստ եռամսյակների, նախատեսված բարձր և ցածր ռիսկի հղիների համար

1-ին եռամսյակ՝  11-14 շաբաթական հղիության ընթացք

Առաջին կարևոր սկրինինգային հետազոտության նպատակն է բացահայտել հնարավոր քրոմոսոմային անոմալիաների գերձայնային նշանները:

Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականացվող միջամտություններն են՝

-հղիների ՈՒՁՀ,

-արյան ընդհանուր հետազոտություն,

-արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում,

– հեշտոցային քսուքի հետազոտություն,

-մեզի ընդհանուր հետազոտություն,

-գլյուկոզա,

-միզանյութ,

-պրոթրոմբինային ժամանակ (ինդեքս, ՄՆՀ),

-հեպատիտ B,

-հեպատիտ C,

-սիֆիլիս,

-թերապևտի խորհրդատվություն,

-ԷԿԳ,

-նեղ մասնագետի մեկ անվճար խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, նյարդաբան, ակնաբույժ):

11-14 կամ 18-22 շաբաթում գինեկոլոգի ցուցումով և հղիի ցանկությամբ կատարվում է գենետիկ հետազոտություն, PAPP-A ,Free βhCG , AFP, Free Estriol:

 

2-րդ  եռամսյակ՝ 18-22 շաբաթական հղիության ընթացք

Երկրորդ սկրինինգային հետազոտման ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է պտղի կառուցվածքը:

Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականացվող միջամտություններն են՝

-ՈՒՁՀ,

-30 շաբաթում`լաբորատոր հետազոտություններ՝

-արյան ընդհանուր հետազոտություն,

-մեզի ընդհանուր հետազոտություն,

-հեշտոցային քսուքի հետազոտություն,

-գլյուկոզա,

-միզանյութ,

-պրոթրոմբինային ժամանակ (ինդեքս, ՄՆՀ)

-սիֆիլիս,

-բժիշկ-թերապևտի խորհրդատվություն:

Դոպլեր հետազոտությունը կատարվում է 26-30 շաբաթում` գինեկոլոգի ցուցումով:

Բոլոր հղիներին (ՀՀ քաղաքացի) տրամադրվում է անաշխատունակության թերթիկ, ծննդօգնության պետական հավաստագիր:

3-րդ եռամսյակ՝  32-34 շաբաթական հղիության ընթացք

Երրորդ սկրինինգային հետազոտման նպատակն է ստանալ տեղեկատվություն  ծննդալուծման վերաբերյալ:

Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականցվող միջամտություններն են՝

-ՈՒՁՀ,

-36-37 շաբաթում`արյան ընդհանուր հետազոտություն,

-մեզի ընդհանուր հետազոտություն:

Գինեկոլոգին այցերն անսահմանափակ են:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`

-անձնագիր (հղիի և ամուսնու),

-ծննդօգնության պետական հավաստագիր,

-փոխանակման քարտ,

-ամուսնության վկայական,

-հանրյաին ծառայության քարտ (սոցիալական քարտ):

Օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝

-անձնագիր (հղիի և ամուսնու),

-ամուսնության վկայական (պատճեն),

-կացության քարտ (պատճեն):

 

Ծննդկանի համար՝

-խալաթ,

-գիշերանոց (2 հատ),

-գուլպաներ,

-հողաթափ,

-սրբիչ,

-կանացի տակդիր,

-բամբակյա տակաշորեր (15 հատ):

Նորածնի համար՝

-մանկական տակդիրներ,

-մանկական թաց անձեռոցիկներ,

-նորածնի հագուստ (նախօրոք լվացած և արդուկած):

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ապագա մայրիկներն իրենց հարմարավետ միջավայրում զգան: Ծննդատունը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ­ցիո­նալ մահ­ճա­կալ­նե­րով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և, իհարկե, տրամադրվող ե­րե­քան­գամ­յա լիարժեք սննդով: Մեզ մոտ հաշվառվող յուրաքանչյուր կին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու այն բժշկին, ով կվարի նրա հղիության ողջ ընթացքը մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան: Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները խստորեն հետևում են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին՝ հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am