Ծննդօգնություննը բացարձակապես անվճար է

Յուրաքանչյուր կնոջ համար կյանքի կարևորագույն փուլերից մեկն այն 9 ամիսներն են, որի ընթացքում իր կրծքի տակ կրում է փոքրիկ հրաշքի, որին պետք է կյանք պարգևի: Իսկ հեշտ ու առանց հետևանքների ծննդաբերության համար կարևոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Պակաս կարևոր չէ նաև հետծննդաբերական շրջանը, որի ընթացքում ևս անհրաժեշտ է ճիշտ և գրագետ մոտեցում ցանկացած ծննդկանի նկատմամբ:

Երեխա ունենալ ցանկացող կանանց համար, ի վերջո, հեշտ չէ նաև գտնել համապատասխան բժշկական հաստատություն և մասնագետ, որին լիարժեք կվստահի իր և իր ապագա փոքրիկի կյանքը: «Սլավմեդ» բժշկական  կենտրոնն այսօր շատ կանանց համար դարձել է սիրելի վայր, որտեղ նրանք կարող են բարձրակարգ մասնագետների օգնությամբ հղիության ամբողջ ընթացքն անցկացնել առանց բարդությունների: Ապագա մայրիկներն այստեղ հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են իրենց  հարմարավետ ու լավ զգալ: Արմինե Հարությունյանը, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանն է լույս աշխարհ բերել իր զույգ փոքրիկներին, նշում է, որ հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ մասնագետների կողմից միայն հոգատար վերաբերմունքի է արժանացել. «Ես շատ գոհ եմ անձնակազմից, նրանց մատուցած ծառայություններից և մասնագետների հոգատար վերաբերմունքից: Ինձ խորհուրդ տվեցին «Սլավմեդ» ծննդատունը, և ես  այնտեղ հաշվառվեցի հենց սկզբից և այնտեղ էլ ծննդաբերեցի իմ հրաշք զույգերին: Շնորհիվ նրանց ես երկու առողջ փոքրիկներ եմ ունեցել` տղա և աղջիկ»:

Արմինեն նաև ընդգծում է, որ ինքը նույնպես բոլոր կանանց խորհուրդ կտա ծննդաբերել հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. «Այստեղ ծննդօգնությունը իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաև բացարձակապես անվճար, ինչն իրոք արժանի է միայն գովեստի խոսքերի: Ես գիտեմ, որ ոչ միայն ծննդատանն են ապահովում բարձրակարգ սպասարկում, այլ նաև մյուս բաժանմունքներում, այնպես որ, խորհուրդ կտամ անհրաժեշտության դեպքում ընտրել այս բժշկական կենտրոնը»:

«Սլավմեդում» է իր աղջիկներին լույս աշխարհ բերել նաև Ելենա Ֆրոլովա-Պրոֆանովան, ով ևս շատ գոհ է այնտեղի սպասարկումից. «Այո՛, ես իսկապես գոհ եմ բուժհաստատության բարձրակարգ ծառայություններից և այնտեղի սպասարկումից: Ինձ իմ ընկերուհին էր խորհուրդ տվել, և ես էլ միանշանակ մյուսներին նույնպես խորհուրդ կտամ»:

Նշենք, որ «Սլավմեդ»  բժշկական  կենտրոնի ծննդատունն ունի 3-րդ աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մաս, որտեղ հսկվում և ծննդալուծվում են  ցածր և բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով:

Հղիությունը հաստատվելուց հետո կինը կարող է հաշվառվել «Սլավմեդի» ծննդատանը  և 9 ամիսների ընթացքում գտնվել բժիշկների հսկողության ներքո: Ընդ որում, նա հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Ծննդատանը  ստեղծված է ներդաշնակ մթնոլորտ, որտեղ մասնագետներն ընտանեկան բժշկի կարգավիճակում են, և որտեղ հղիներն իրենց հարմարավետ և ապահով են  զգում: Ծննդատունը ներդրել  է  տան մոդելը.  այստեղ հղիներն իրենց հիվանդասենյակը դիտարկում են որպես տան շարունակություն:

Գործելով 2014 թվականից` ընդամենը 3 տարվա ընթացքում «Սլավմեդի» ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատան բժիշկները մինչ օրս ծնունդ են տվել շուրջ 2000 երեխայի: Նկատելով բուժման արդյունքը, արագ վերականգնման ընթացքը`  շատերը նշում են, որ հետագայում երկրորդ հղիության ժամանակ կրկին նախընտրել են հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունը: