Էնդոսկոպիկ հետազոտություններ
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի ծառայությունը, հագեցած լինելով ժամանակակից բժշկության վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ծավալում է բազմապրոֆիլ գործունեություն իրականացնելով ինչպես դիագնոստիկ, այնպես էլ բուժական՝ թերապևտիկ էնդոսկոպիկ ծառայություններ:
Ճապոնական PENTAX ապրանքանիշի վերջին, գերժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումները թույլ են տալիս ստանալ HD որակի թվային պատկեր, ինչը հանդիսանում է ախտորոշման ծառայության արդյունավետության գրավականը: Սարքերը հնարավորություն են ընձեռում իրական ժամանակում ստանալ պատկերի թվային ուժեղացում, խոշորացում և իրականացնել լորձաթաղանթի վիրտուալ քրոմոէնդոսկոպիա: Նշված ֆունկցիան թույլ է տալիս բժշկին տարբեր ռեժիմների ակնթարթային փոփոխմամբ մանրակրկիտ ուսումնասիրել լորձաթաղանթի և անոթային ցանցի կառուցվածքը, և հանդիսանում է նախաուռուցքային և ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման ժամանակակից և առաջատար մեթոդներից մեկը:
Ծառայությունը զինված է CO2 գազի էնդոսկոպիկ ինսուֆլյացիոն համակարգով ինչը թույլ է տալիս էնդոսկոպիկ պրոցեդուրաները անցկացնել ավելի արագ, մեծացնել տեսադաշտը, նվազեցնել ինչպես հետազոտության ժամանակը, այնպես էլ դրանից հետո որովայնում առաջացող ցավերը:
Անհրաժեշտության դեպքում հետազոտությունների ժամանակ վերցվում է նմուշ` ախտահյուսվածաբանական (բիոպսիա) հետազոտության, ինչպես նաև Helicobacter pylory վարակի արագ թեստավորման համար:
Շնորհիվ ERBE 300D գերժամանակակից էլեկտրովիրաբուժական գեներատորի, ախտորոշիչ գործողություններից զատ, կենտրոնում լայնորեն իրականացվում են անհետաձգելի և պլանային էնդոսկոպիկ վիրահատություններ՝ ողջ ծավալով:
Էնդոսկոպիկ թիմի բարձր պրոֆեսիոնալիզը, ծառայության գերժամանակակից հագեցվածությունը թույլ են տալիս ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիան մեր կենտրոնում դարձնել էլ ավելի ժամանակակից և անվտանգ:
էնդոսկոպիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ հետազոտությունները ՝
- Էզոֆագոգաստրոսկոպիա — կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու դիտում
- Դուոդենոսկոպիա – տասներկումատնյա աղու դիտում
- Ռեկտոսիգմոիդոսկոպիա –ուղիղ և սիգմայաձև աղիների դիտում
- Կոլոնոսկոպիա- ողջ խթաղու և ուղիղ աղու դիտում
- Իլեոկոլոնոսկոպիա – բարակ աղու վերջնահատվածի , խթաղու և ուղիղ աղու դիտում
Էնդոսկոպիայի ժամանակ կատարվող միջամտություններն են՝
- Ստամոքսաղիքային տրակտի բիոպսիա
- Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) որոշում
- Արյունահոսությունների դադարեցում
- Օտար մարմինների հեռացում
- Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլագիոպանկրեատոգրաֆիայի իրականացում
- Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա լեղածորանների քարերի առկայության ժամանակ
- Լեղուղիների ստենտավորում՝ ուռուցքների և նեղացումների ժամանակ, ինչպես պլաստիկ, այնպես էլ մետաղական ստենտերով
- Բարորակ նորագոյացությունների և վաղ փուլում հայտնաբերված չարորակ ուռուցքների հեռացում
- Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում
- Ստամոքս-աղիքային համակարգի խցանող ուռուցքների ստենտավորում
- Ճարպակալման էնդոսկոպիկ բուժում՝ ներստամոքսային բալոնավորման եղանակով
Հետազոտությունները իրականացվում են առավելապես ներերակային անզգայացման պայմաններում, ինչը թույլ է տալիս առավելագույն կոմֆորտով իրականացնել առավելագույն ճշգրտության ժամանակակից էնդոսկոպիկ հետազոտություն:
— Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am