Դուպլեքս սկանավորում
Դուպլեքս հետազոտությունը, հանդիսանալով ախտորոշման առավել երիտասարդ մեթոդներից, շնորհիվ ծավալային վիզուալիզացիայի նորագույն 4D հնարավորության, լայն հորիզոններ բացեց ախտորոշման բնագավառում՝ կարճ ժամանակահատվածում դասվելով ժամանակակից բժշկության կարևորագույն գործիքների շարքին և հնարավորություն տվեց ախտորոշել այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում հաճախ անտեսվում էին: Մեթոդի հաջողության գրավականը, մասնագիտական հմտություններից զատ, պայմանավորված է նաև կիրառվող սարքավորման բնութագրից: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կիրառվող դուպլեքս սկանավորման նորագույն սարքավորումն այն եզակիներից է, որը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները: Դուպլեքս սկանավորումն իր մեջ ներառում է ինչպես գունային դոպլեր նկարահանում, այնպես էլ սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Ախտորոշման այս մեթոդի հիմնական առավելությունների շարքին են դասվում դրա բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունն ու կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Մեթոդն անփոխարինելի է ինչպես նյարդաբանական, այնպես էլ անոթային խնդիրների վաղաժամ հայտնաբերման ժամանակ: Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբի առկայությունը և այլն:
Տվյալ հետազոտությունն իր տեսակով բացարձակապես անվտանգ է և անցավ, քանի որ կիրառվող սարքավորումը չի ենթադրում իոնացնող՝ ռենտգեն ճառագայթներ, այդ պատճառով հետազոտվողի՝ ճառագայթվելու հավանականությունն իսպառ բացակայում է: Հետազոտության տևողությունը 15-30 րոպե է, իսկ հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո:
Պարանոցի անոթների «էքստրակրանիալ» դուպլեքս հետազոտության ցուցումներն են`
-ուղեղային արյան շրջանառության սուր անբավարարություն,
-ինսուլտներ,
-գլխացավ,
-աղմուկ ականջներում,
-գլխապտույտ,
-գիտակցության խանգարումներ,
-վերջույթների միակողմանի թմրածության զգացումներ,
-խոսքի խանգարումներ,
-արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ,
-պարանոցի շրջանում պուլսացող գոյացության առկայություն,
-ստորին վերջույթների անոթների, սրտի կորոնար անոթների աթերոսկլերոզ,
-ինֆարկտ,
-շաքարային դիաբետ,
— երիկամային քրոնիկ անբավարարություն,
-պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր,
-անոթային վիրահատություններ,
-պրոֆիլակտիկ նպատակով:
Վերին և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝
-վերջույթների սուր կամ քրոնիկ այտուցներ,
-ոտքի վրա առաջացած երակների ուղղությամբ անհասկանալի կարմիր, ցավոտ օջախներ,
-մկանային ցավեր սրունքներում,
-ոտքի վրա երևացող լայնացած երակներ,
-ոտքի տարբեր հատվածներում շոշափվող գոյացություններ,
-քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր,
-շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանը գնահատելու համար,
-անոթային վիրահատություններից կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո:
Որովայնի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝
-զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում,
-ծխող, 55 տարեկանից բարձր տղամարդիկ,
-որովայնում անհայտ ծագման ցավերի առկայություն,
-անցողիկ կաղության առաջացում,
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, բջջ. +374(95) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am