Համակարգչային տոմոգրաֆիա
Ժամանակակից բժշկության մեջ համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է մի շարք հիվանդությունների ինչպես ախտորոշման, այնպս էլ ՝ ախտորոշման հաստատման հիմնական մեթոդներից մեկը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրված ժամանակակից մուլտիսպիրալային Toshiba ընկերության Aquilion Prime տոմոգրաֆը՝ համալրված է 160 շարք դետեկտորներով: Որը հնարավորություն է տալիս ճառագայթման մինիմալ չափաբաժնի պայմաններում, արագ ստանալ թվային բարձրորակ պատկերներ: Սարքավորման առավելություններից է նաև մինչև 300 կգ քաշ ունեցող բուժայցելուներին հետազոտելու հնարավորությունը:
Համակարգչային տոմոգրաֆիան ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներից մեկն է: Հետազոտության ընթացքում պատկերները ստացվում են ռենտգենյան ճառագայթների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս բուժայցելուի մարմինը բաժանել լայնակի կտրվածքների և շերտ առ շերտ ստացած պատկերները ներկայացնել եռաչափ ռեկոնստրուկցիայի տեսքով:
Հետազոտության առավելություններից է՝ արագությունը և միաժամանակ անատոմիական մեծ հատվածների շերտագրման հնարավորությունը:
Որոշ հիվանդությունների, համակարգչային շերտագրման միջոցով, ախտորոշելու դեպքում անհրաժեշտ է կիրառել ներերակայաին կոնտրաստ նյութ, ինչը հետազոտությունը դարձնում է առավել ինֆորմատիվ: Կոնտրաստ նյութը յոդային լուծույթ է, հետևաբար դրա կիրառումը խիստ անհատական է: Կարևոր է նաև հետազոտությունից առաջ արյան կենսաքիմիական լաբորատոր հետազոտության իրականացումը՝ երիկամների արտազատման ֆունկցիան գնահատելու համար, քանի որ ներարկված կոնտրաստ նյութը օրգանիզմից դուրս է գալիս երիկամների միջոցով:
Համակարգչային տոմոգրաֆիան ժամակակաից բժշկության մեջ.
- Ախտորոշման այս մեթոդն ունի լայն կիրառում, բժշկության գրեթե բոլոր ոլորտներում:
- Գլխուղեղային ծանր վնասվածքների և ցանկացած տեղակայման տրվմաների հետազոտման առաջնային մեթոդներից է:
- Վիրաբուժական սուր հիվանդությունների և ծանր իրավիճակների հետազոտման առաջնային մեթոդներից է, որը հնարավորություն է տալիս պարզել հիվանդության առաջացման պատճառները և բարդության աստիճանը:
- Համարվում է «ոսկե ստանդարտ» քաղցկեղով հիվանդների հետազոտման համար՝ ուռուցքների տեղակայումը, ձևը, չափը, տարածվածությունը և թերապիայի դինամիկան գնահատելու համար:
- Համակարգչային տոմոգրաֆիան ամբողջական տեղեկատվություն է տալիս թոքերի և միջնորմի օրգանների վիճակի մասին:
- Քանի որ համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տալիս լիովին գնահատել միզուղիների կառուցվածքն ու պաթոլոգիաները: Ուստի ուրոլոգիայում այն ամբողջովին փոխարինեց դասական ներերակային ուրոգրաֆիային՝ միզաքարային հիվանդության ախտորոշման առաջնային մեթոդին:
- Սրտաբանության և անոթային վիրաբուժության մեջ կիրառվում է ցանկացած տեղակայման անոթների, այդ թվում նաև սրտի անոթների, հետազոտման համար:
Հետազոտությունը, ներեակային կոնտրաստ նյութի կիրառմամբ, տևում է 15-20 րոպե, իսկ առանց կոնտրաստ նյութի կիրառման ամբողջ մարմնի շերտագրման տևողությունը կազմում է 10-12 րոպե՝ կախված մարմնի կառուցվածքից:
Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունն, առանց կոնտրաստ նյութի, նախապատրաստում չի պահանջում:
Կոնտրաստ նյութի կիրառմամբ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունից 2-3 ժամ առաջ պեք է սնունդ չընդունել:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am