Սրտաբանական հետազոտություններ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը հագեցած  է ժամանակակից բժշկության վերջին սերնդի սարքավորումներով և տրամադրում է լիարժեք ամբուլատոր սրտաբանական ծառայություններ՝ ապահովելով բուժայցելուների սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումը և առաջնային ու երկրորդային պրոֆիլակտիկան:

 

Սրտաբանական հետազոտություններն են՝

Էխոսրտագրություն

էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

Տրեդմիլ թեստ

Հոլտեր ԷՍԳ-մոնիտորինգ

Զարկերակի ճնշման մոնիտորինգ

 

Էխոսրտագրության ցուցումներն են՝

-սրտի իշեմիկ հիվանդությունների  հատկապես՝ սրտամկանի ինֆարկտի ու դրա բարդությունների ախտորոշում,

-սրտի փականային հիվանդությունների և արատների ախտորոշում (փականային անբավարարություն, սթենոզ),

-սրտային անբավարարության վաղ ախտորոշում և սրտի սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիաների գնահատում,

-սրտային և այլ հիվանդությունների ժամանակ սրտի գործունեության և չափսերի գնահատում:

 

էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ցուցումներն են՝

-սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում,

-սրտի պսակային հիվանդությունների ախտորոշում (սրտի իշեմիկ հիվանդություններ, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ),

-սրտամկանի գերաճի (հիպերտորֆիա) և սրտի փորոքների մեծացման (լայնացման) ախտորոշում:

 

Հոլտեր ԷՍԳ-մոնիտորինգի ցուցումներն են՝

-սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում,

-սրտի պսակային հիվանդությունների ախտորոշում (սրտի իշեմիկ հիվանդություններ, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ):

-սրտամկանի գերաճի (հիպերտորֆիա) և սրտի փորոքների մեծացման (լայնացման) ախտորոշում:

Տրեդմիլ թեստի ցուցումներն են՝

-պսակային անոթների հիվանդությունների ախտանշաններով կամ գանգատներով պացիենտներ,

-պսակային անոթների հիվանդությունների ռիսկի գործոններով պացիենտներ,

-ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ պացիենտների դիմադրողականության գնահատում, երբ պացիենտի մոտ առկա է անհասկանալի թուլություն կամ օդի պակասի զգացում,

-սահմանային զարկերակային գերճնշմամբ պացիենտների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում զարկերակային ճնշման պատասխանի գնահատում,

Ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առաջացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների գնահատում:

 

Զարկերակի ճնշման մոնիտորինգի ցուցումներն են՝

-ըստ միջազգային ուղեցույցների՝  ԶՃ մոնիթորինգ պետք է անցնեն բոլոր այն անձինք, ում մոտ գրանցվում են ԶՃ-ի 140/90 մմ ս.ս. և ավելի բարձր ցուցանիշներ,

-բուժմանը չենթարկվող կամ ոչ բավարար վերահսկվող զարկերակային գերճնշման դեպքեր,

-նշանակված հակագերճնշումային դեղի նկատմամբ օրգանիզմի «դիմադրողականություն»,

-հղիության ընթացքում ԶՃ բարձրացման կամ հիպերտոնիայի դեպքեր,

-սրտանոթային հիվանդությունների կամ բարդությունների ռիսկը բարձրացնող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, երիկամային հիվանդություններ և այլն,

-սիստոլիկ հիպերտոնիայով մեծահասակ բուժայցելուներ:

-«սպիտակ խալաթի» հիպերտոնիայի կամ պոստուրալ հիպոտոնիայի կասկած:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am