Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ախտորոշման և բուժման համար նախատեսված ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել վիրաբուժական միջամտություններ վահանաձև և հարվահանաձև գեղձերի բոլոր պաթոլոգիաների ժամանակ, այդ թվում՝ լիմֆատիկ հանգույցների հեռացում: Բաժանմունքում իրականացվում են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումները, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաներ` FNA, որոնք կատարվում են սոնոգրաֆիայի հսկողության տակ:
Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը, ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումները: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների ժամանակ:
Օրգանիզմի տարաբնույթ կլինիկական դրսևորումները, օրգան համակարգերի ախտահարումները հաճախ պահանջում են համակցված մոտեցում՝ ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական: Անհրաժեշտության դեպքում բուժայցելուի խնդրի լուծմանն առավել արդյունավետ մոտեցում ցուցաբերելու նպատակով, բացի էնդոկրին վիրաբույժներից, միաժամանակ աջակցություն են ցուցաբերում նաև կենտրոնի այլ մասնագետները:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:
Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են վիրահատական միջամտության հետևյալ տեսակները՝
-լապարասկոպիկ վիրահատություններ,
-դասական բաց վիրահատություններ,
-վիրահատություններ նվազագույն մուտքով,
-քիչ ինվազիվ օրգանապահպան վիրահատություններ,
-էնդոսկոպիկ վիրահատություններ:
Բաժանմունքում իրականացվում են էնդոկրին վիրաբուժության բոլոր տեսակները՝
-հիպոֆիզ
-վահանաձև գեղձ
-հարվահանաձև գեղձեր
-թիմուս (ուրցագեղձ)
-էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժում (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ՝ ԲԷՆ համախտանիշ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558
Հետադարձ կապ՝ info@slavmed.am