Հղիների հաշվառման կարգ
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ապագա մայրիկներն իրենց հարմարավետ միջավայրում զգան: Ծննդատունը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և, իհարկե, տրամադրվող երեքանգամյա լիարժեք սննդով: Մեզ մոտ հաշվառվող յուրաքանչյուր կին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու այն բժշկին, ով կվարի նրա հղիության ողջ ընթացքը մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան: Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները խստորեն հետևում են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին՝ հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:

Ինչպե՞ս է կատարվում հղիության հաշվառման գործընթացը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում և ի՞նչ հետազոտություններ են նախատեսված հղիության 9 ամիսների ընթացքում:
Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների ծավալներն` ըստ եռամսյակների, նախատեսված բարձր և ցածր ռիսկի հղիների համար
| I եռամսյակ | II եռամսյակ | III եռամսյակ | ||
| I այցի ընթացքում | 30 շաբաթ | 36-37 շաբաթ | ||
| CBC | Արյան ընդհանուր հետազոտություն | + | + | + |
| ABO,RH | Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում | + | ||
| Urine-T | Մեզի ընդհանուր հետազոտություն (նստվածքի միկրոսկոպիա) |
+ | + | + |
| Կանացի քսուքի հետազոտություն | + | + | ||
| GLU | Գլյուկոզա | + | + | |
| UREA | Միզանյութ | + | + | |
| PT,%,INR | Պրոթրոմբինային ժամանակ /ինդեքս, ՄՆՀ/ | + | + | |
| HBsAg | Հեպատիտ B | + | ||
| Anti-HCV II | Հեպատիտ C ընդհանուր ՀՄ | + | ||
| RPR | Սիֆիլիս | + | + | |
| Թերապևտի խորհրդատվություն | + | + | ||
| Ատամնաբույժի զննում | + | |||
| 11-14 շաբաթ | 18-22 շաբաթ | 32-34 շաբաթ | ||
| Հղիների ՈՒՁՀ | + | + | + | |

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am
