Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այն եզակիներից է Հայաստանում, որն էսթետիկ բժշկության ոլորտում կարողացել է մեկտեղել գեղեցկության ապահովման և երիտասարդության պահպանման գրեթե բոլոր ժամանակակից և արդյուավետ վիրաբուժական մեթոդները:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքը ղեկավարում է ՝ Էդգար Լևոնի Հայրապետյանը:
Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև՝ նորագույն սարքավորումներով համալրվածությունը, թույլ են տալիս իրականացնել, նույնիսկ, ամենաբարդ վիրահատական միջամտություններ՝ ընդգրկելով վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ողջ ծավալը:
Մեր բուժայցելուները հնարավորություն ունեն շտկել ինչպես բնածին խնդիրներն, այնպես էլ՝ ձեռքբերովի և տարիքային փոփոխությունները, ձեբազատվել բարդույթներից և վերադարձնել կյանքի բարձր որակը:
Մշտապես հետևելով համաշխարհային բժշկության զարգացումներին ու նորարարություններին, բաժանմունքում ներդրվում և կիրառվում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ՝ հեղինակային վիրաբուժական մեթոդներ, որոնք մեր վիրաբույժներին հնարավորություն են տալիս իրականացնել ցանկացած բարդության վիրահատական միջամտություններ և ապահովել առավել լավ արդյունք:
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական միջամտությունները՝
- Դեմքի ձգում
- Ճակատի ձգում
- Հոնքերի բարձրացում
- Օտոպլաստիկա
- Բլեֆարոպլաստիկա
- Ռինոպլաստիկա՝ առաջնային ռինոպլաստիկա և երկորդային ռինոպլաստիկա
- Խեյլոպլաստիկա
- Բիշի ճարպային մարմինների հեռացում
- Կրկնակզակի լիպոսակցիա /շտկում
- Պարանոցի ձգում
- Բրախիոպլաստիկա (բազուկների պլաստիկա)
- Կրծքագեղձի մեծացում
- Կրծքագեղձի փոքրացում
- Կրծքագեղձի ձգում
- Լիպոսակցիա
- Լիպոմոդելավորում
- Աբդոմինոպլաստիկա
- Ազդրերի պլաստիկա
- Նստատեղի մեծացում սեփական ճարպի միջոցով
- Կրուրոպլաստիկա (սրունքների պլաստիկա)
Կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները մեր պացիենտների հարմարավետությունն ապահովելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 055 50 53 20, +374 (10) 322211