Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը համալրված է ախտորոշման և բուժման համար նախատեսված՝ ժամանակակից բժշկության պահանջները բավարարող, վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս՝ բարձր որակավորում ու փորձ ունեցող մեր մասնագետներին՝ իրականացնել, նույնիսկ, ամենաբարդ վիրահատական միջամտություններ:
Բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում՝ տիրապետելու համար քաղաքակիրթ աշխարհում ընդունված և անընդհատ նորացվող բուժման ժամանակակից մեթոդներին:
Բաժանմունքի կողմից իրականացվող ծառայություններից են.
-հոդերի էնդոպրոթեզավորում
-ցավային համախտանիշի վերացում
-խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ
-կոտրվածքների բուժում կոնսերվատիվ և վիրահատական եղանակով
-հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների բուժում
-ոտնաթաթի և դաստակի դեֆորմացիաների շտկում, այդ թվում նաև հալուքս վալգուս, հիվանդությունների վիրահատական բուժում
-վերջույթների երկարացում
-ողնաշարի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում, միջողային սկավառակի ճողվածքի վերացում, լազերային վապորիզացիա, վերտեբրոպլաստիկա
-բնածին և ձեռքբերովի տարատեսակ դեֆորմացիաների շտկում:
Բաժանմունքն աշխատում է օրը 24ժամ շաբաթը 7օր սկզբունքով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558
Հետադարձ կապ՝ info@slavmed.am