«Սլավմեդ» Բժշկական Կենտրոն
Թեժ գիծ
+374 (10) 322211
Մեր մասին
Հիմնադիր
Պատմություն
Կլինիկայի կառուցվածք
Ապահովագրություն
Բժշկական ապահովագրություն
Սոցիալական փաթեթ
Գնացուցակ
Ակնաբուժական ծառայության գնացուցակ
Անեսթեզիոլոգիական ծառայության գնացուցակ
Արտահիվանդանոցային բաժանմունքի ծառայությունների գնացուցակ
Գինեկոլոգիական բաժանմունքի ծառայությունների գնացուցակ
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ծառայությունների գնացուցակ
Էնդոսկոպիկ ծառայության գնացուցակ
Լաբորատոր հետազոտությունների գնացուցակ
Կանանց կոնսուլտացիայի գնացուցակ
Կոնսերվատիվ գինեկոլոգիական ծառայության գնացուցակ
Ճառագայթային ախտորոշիչ բաժանմունքի գնացուցակ
Մանկաբարձական բաժանմունքի ծառայությունների գնացուցակ
Նորածնային բաժանմունքի գնացուցակ
Ուռոլոգիական ծառայության գնացուցակ
Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության գնացուցակ
Վիրաբուժական բաժանմունքի գնացուցակ
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ծառայությունների գնացուցակ
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ծառայությունների գնացուցակ
Մասնագետներ
Կապ
Անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին
30/10/2017
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը բացառապես անվճար հիմունքներով բացում է իր դռները բոլոր նրանց համար ովքեր ունեն բուժօգնության կարիք: Այս մասին այսօր NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնում նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը առաջատար մասնագետների կողմից տրամադրվող անվճար խորհրդատվությունն ու բուժզննումը կնպաստի հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորմանը:
«Կենտրոնի նպատակը ոչ թե քաղաքացիների կյանքում անվճար սպասարկվելու գրաֆիկ կազմելն է, այլև հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորումը», — ասել է նա:
Ըստ նրա՝ մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի ֆինանսական խնդիրների պատճառով, ոմանք պարզապես անտարբեր են այս հարցում, կա նաև վստահության պակասի գործոնը, սակայն նմանօրինակ ակցիաների շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվություն և բուժզննում ստացող քաղաքացին պետք է սկսի մտածել, որ բժշկին դիմելն անհրաժեշտություն է, որպեսզի փոքր խնդիրը հետագայում չդառնա ավելի մեծ, քանի որ ժամանակն ամենաթանկ բանն է, որից կախված է առողջությունը:
Խոսելով սպասվող ակցիայի մասին` Ա. Խարազյանը հայտնել է. «Տվյալ ակցիայի շրջանակներում անվճար խորհրդատվություն և բուժզննում կարող են անցնել բոլոր այն մարդիկ, որոնք մինչ այս, այս կամ այն պատճառով հնարավորություն չեն ունեցել դիմել բժշկի: Իսկ խորհրդատվություն տրամադրող բժիշկների ցանկում ընդգրկված են քաղաքի առաջատար մասնագետները՝ այդ թվում նաև Երևան քաղաքի գլխավոր թերապևտը: Մենք կարևորում ենք մեր քաղաքացիների առողջությունը և անում հնարավորը նրանց առողջության պահպանման ու վերականգնման համար»:
Հարցին, թե Երևանում բժշկական սպասարկում ապահովող մեծ ու փոքր կենտրոնների ու «Սլավմեդ» բժշկական կենտրոնի միջև ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել, նա պատասխանել է.
«Առողջապահական ոլորտն այն ոլորտներից է, որտեղ քանակը, մեծն ու փոքրը էական նշանակություն չունեն, եթե բուժայցելուների սպասարկման ընթացակարգում կան բաց օղակներ`սկսած հիվանդների ընդունման կարգից, նախնական հետազոտության հնարավորություններից, բուժման ճշգրիտ գործընթաց կազմակերպելուց մինչև վճարման հետ կապված հարցերը: Այստեղ «միակ ճիշտ, միակ արդյունավետ բուժում» բնորոշումները, կարծում եմ անլուրջ կլինեն. բժշկագիտությունն օր-օրի զարգացող ոլորտ է, որին պետք է ամեն օր հետևես ու փորձես քայլել ժամանակին համընթաց՝ համապատասխան գիտելիքներով ու փորձով: «Սլավմեդ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որն ունի ծննդատուն, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, միկրո և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և իհարկե հիվանդին տրամադրվող երեքանգամյա լիարժեք սննդով: Այս ամենով հանդերձ՝ բուժծառայությունների համար սահմանվել են մատչելի գներ, որոնք հասանելի կլինեն բոլորին»:
Խոսելով կենտրոնի նպատակի մասին նա հավելել է նաև, որ կենտրոնի նպատակը ոչ թե հերթական բժշկական կենտրոն լինելն է, այլ հանրությանը բուժսպասարկման նոր մակարդակ ապահովելը:
Հարցին, թե ինչո՞վ է առանձնանում «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, նա պատասխանել է.
«Կարևորելով բուժայցելուի խնդրի լուծման ճիշտ ուղին, կենտրոնում ներդրվել են համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն, գերժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ ախտորոշիչ և լաբորատոր հետազոտություններ, պահպանելով որակի բազմաստիճան հսկողություն, որն էլ ապահովում է հետազոտությունների ճշգրտությունը: Ներդրված սարքավորումներն իրենց տեսակի մեջ եզակի են և ողջ աշխարհում համարվում են լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունների ճշգրտության ոսկե ստանդարտ»:
Արման Խարազյանը հավաստիացրել է, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մասնագետների կողմից բացակայում է ոչ թեմատիկ հետազոտություններ նշանակելու, ինչպես նաև առանց լուրջ հիմնավորման կաբինետից կաբինետ բուժայցելուին ուղարկելու հաճախ հանդիպող պրակտիկան: Կենտրոնում գործում է վճարման մեկ պատուհան սկզբունքը, օրինակ` եթե հիվանդը պատրաստվում է հետազոտությունների կամ պլանային վիրահատության, համապատասխան վճարումը կատարում է դրամարկղում` համաձայն գնացուցակի, ըստ սահմանված կարգի: Ստացիոնար բուժման ընթացքում բուժայցելուներին հաճախ հանդիպող հավելյալ գումարներ ծախսելու տարածված խնդրի վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Սլավմեդ» բժշկական կենտրոն դիմած բուժայցելուն սահմանված գումարից բացի ոչ մի լրացուցիչ գումար ո՛չ բժշկին, ո՛չ բուժքրոջը, ո՛չ սանիտարներին չի՛ վճարում և այս հարցը կենտրոնում շատ խիստ է դրված հենց հիմնադրի՝ տիկին Ա. Հովակիմյանի կողմից»:
«Եթե դիմել են մեզ, ապա մեզ համար թանկ է հիվանդի առողջությամբ զբաղվելու յուրաքանչյուր րոպեն», — իր խոսքում ընդգծել է Արման Խարազյանը: Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում առանց որևէ խոչընդոտների և ավելորդ վճարումներ կատարելու սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուներն ու բժշկական ապահովագրություն ունեցող բուժայցելուները` կրկին մեկ պատուհան սկզբունքով, ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:
Հետեվեք մեզ Ֆեյսբուքում