Թափուր հաստիք` Ադմինիստրատոր/մատենավար (Receptionist)

Թափուր հաստիք` Ադմինիստրատոր/մատենավար (Receptionist)

Ընկերության անվանում` «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պող, 3-րդ նրբ, 4/2
Պահանջներ.
1. Բարձրագույն կրթություն
2. Շփման և բիզնես-էթիկայի կանոնների իմացություն
3. Բուժայցելուների սպասարկման հմտություններ
4. Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
5. Թիմում աշխատելու կարողություն
6. Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office
7. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր:
Պարտականություններ.
1. Բուժայցելուներին համապատասան խորհրդատվության տրամադրում բժշկական կենտրոնում
իրականացվող միջամտությունների վերաբերյալ,
2. Մուտքային և ելքային հեռախոսազանգերի իրականացում,
3. Բուժայցելուների հերթագրումների և հերթերի կարգավորում,
4. Բուժայցելուների սպասարկում` բժշկական կենտրոնի որդեգրված չափանիշներին և կարգերին
համապատասխան,
Հաստիքից բխող այլ պարտականությունների իրականացում:
Աշխատանքային օրեր և ժամեր.
Երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 09:00-ից մինչև 15:00 կամ 15:00-ից մինչև 21:00 (օրը մեջ)
Շաբաթ 09:00-ից 17:00 (երկու շաբաթը մեկ)
Հայտերի ներկայացման կարգը.
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (ցանկալի է
լուսանկարով) ուղարկել hr@slavmed.am էլեկտրոնային փոստին` նամակի վերնագրում նշելով
«ադմինիստրատոր» բառը։