Կանխարգելիչ բուժզննում անցնելն անհրաժեշտություն է
Սոցիալական փաթեթի շահառուի համար կանխարգելիչ բուժզննում անցնելն անհրաժեշտություն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը: Տարեկան կանխարգելիչ բուժզննում անցնելն սոցիալական փաթեթի շահառուի համար անհրաժեշտություն է, քանի որ կանխարգելիչ բժշկական զննում անցնելն ակտիվացնում է քաղաքացուն սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրվող բուժծառայությունները հաջորդ տարվա համար՝ այլ կերպ ասած կանխարգելիչ բժշկական զննում անցնելը սոցիալական փաթեթի շահառուի համար հետագայում հանդիսանում է անվճար բուժօգնություն ստանալու կարեւոր նախապայման, իսկ մասնագետներին տվյալ միջոցառումները հնարավորություն են տալիս կանխարգելել եւ վաղ շրջանում հայտնաբերել առավել տարածված եւ քաղաքացու կյանքին վտանգ սպառնացող հաճախ հանդիպող հիվանդությունները: Սոցփաթեթի շրջանակներում բուժծառայությունների ստացման համար բժշկական կազմակերպություն դիմելիս սոցփաթեթի շահառուն պարզապես պետք է տեղեկացնի իր ապահովագրական ընկերությանը պլանավորվող այցի մասին, իր իսկ ժամանակի խնայողութան նպատակով, իսկ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում կարող է տեղեկացնել բուժկենտրոն դիմելուց հետո: Ա. Խարազյանը նշեց նաեւ, որ բժշկական ապահովագրության եւ սոցիալական փաթեթի շրջանակներում ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձ իրավունք ունի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով ստանալ ինչպես հիվանդանոցային (ստացիոնար), այնպես էլ արտահիվանադանոցային (ամբուլատոր) բուժօգնություն իր ողջ ծավալով: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում բժշկական ապահովագրություն ունեցող եւ սոցփաթեթի շահառու հանդիսացող անձանց բուժօգնության տրամադրումն իրականացվում է ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական սկզբունքով՝ առանց ավելորդ հերթագրումների եւ խոչընդոտների: «Ընդունելով առողջապահությունը որպես ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչ լինելու հանգամանք, հետեւաբար եւ կարեւորելով հասկացություններ, որոնցից են «հանրային առողջություն»-ը եւ «սոցիալական պատասխանատվություն»ը, որոնք եւ պատասխանատու են առողջ հասարակության ձեւավորման գործընքացի զարգացմանն ուղղված հնարավորությունների ընդլայնմանը «Սլավմեդ» բժշկական կենտրոնն առաջարկում է առանձահատուկ պայմաններ բժշկական ապահովագրություն ունեցող կամ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող քաղաքացիներին՝ սերտ համագործակցելով ՀՀ-ում բժշկական ապահովագրություն տրամադրող ընկերությունների հետ: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժօգնությունը տրամադրվում է ժամանակակից բժշկության մեջ կիրառվող վերջին սերնդի լավագույն սարքավորումների կիրառմամբ» — իր խոսքը եզրափակեց Արման Խարազյանը: