«Սլավմեդ» ԲԿ-ում Վալենտինի օրը 5 երեխա է ծնվել
Վերջին տարիներին մեզանում, սիրո տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը նշելն ավելի է տարածվում: Բացառություն չէր նաև այս տարի, երբ սիրահարված հայ երիտասարդներն իրենց մեծ սիրով կարողացան ջերմությամբ ու տոնական տրամադրությամբ համակել իրենց շրջապատին:
Սիրո տոնը սերն առավել ամրապնդելու հիանալի հնարավորություն է՝ սիրելիին հետաքրքիր անակնկալներ մատուցելու և երջանկացնելու համար: Իսկ ի՞նչը կարող է առավել թանկ նվեր լինել, քան սիրող զույգերի երեխայի ծնունդը. փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրը, իսկական տոն էր նաև «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: «Սլավմեդի» բարձրակարգ և պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ հինգ երիտասարդ ընտանիքներ սիրո տոնին ունեցան իրենց սիրո ամենագլխավոր խորհրդանիշները՝ սիրո պտուղներին:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում փետրվարի 14-ին ծնվել են 4 տղա և 1 աղջիկ, բոլորն էլ` առողջ: Նրանց մայրիկների համար իրենց ծննդաբերությունը լավագույն նվերն էր, որ կարող էին իրենց կյանքում ստանալ. «Գիտեի, որ այս օրերին պետք է փոքրիկս լույս աշխարհ գար, բայց չէի պատկերացնում, որ նա հենց այսօր կորոշեր մեզ երջանկացնել: Սա ինձ և ամուսնուս համար լավագույն նվերն է թե՛ օրվա առթիվ, թե՛ առհասարակ: Բոլոր ծաղիկները, նվերները, անակնկալները ոչինչ են այս հրաշքի դիմաց, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Սլավմեդի» հոգատար բժիշկներին ու բուժաշխատողներին: Այստեղ այնպիսի մթնոլորտ է, որ կարծես տանը լինեմ, իսկ ամենակարևորն այն է, որ նրանց հետևողականության և ուշադրության շնորհիվ ես կարողացա առողջ բալիկ ունենալ»,- նշեց նորաթուխ մայրիկներից մեկը: