Հիշեցում բուժայցելուներին

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում տրամադրվող բուժծառայությունների կարգը

Հիշեցում բուժայցելուին

Ժամանակի խնայողության նպատակով խնդրում ենք Ձեր այցելության օրն ու ժամը նախապես համաձայնեցնել բուժկենտրոնի ադմինիստրատորի հետ: Եթե ուշանում եք կամ ընդհանրապես չեք կարող ներկայանալ բուժայցի, խնդրում ենք հեռախոսազանգի միջոցով նախապես տեղեկացնել բուժկենտրոնի ադմինիստրատորին: Ձեր զանգը մեզ հնարավորություն կտա ընդունել այն բուժայցելուին, որն ունի շտապ բուժօգնության կարիք:

Ընդունելության գրանցումը

Բուժայցելուն բուժկենտրոնի կողմից տրամադրվող բուժօգնության տեսակի և արժեքի վերաբերյալ նախնական տեղեկություն ստանում է կենտրոնի ադմինիստրատորի կողմից բուժկենտրոն այցելելուց կամ հեռախոսազանգի միջոցով: Պլանավորվող բուժայցի օրն ու ժամն ամրագրում է ադմինիստրատորը:

Բուժայցելուի առաջնային ընդունելությունը

Առաջին այցի ժամանակ բժիշկն անցկացնում է խորհրդատվություն և կատարում է նախնական բուժզննում` պլանավորում է անհրաժեշտ բուժօգնության տրամադրման ծավալը, տեսությունը և նախնական արժեքը, ըստ որի, սահմանված գնացուցակի համաձայն, բուժայցելուին տեղեկացնում բուժօգնության տրամադրման արժեքի մասին: Բուժայցելուին տրամադրվող բժշկական օգնության ողջ մանրամասները արձանագրվում են այցելուի բժշկական քարտում, որտեղ բուժայցելուն թողնում է իր գրավոր համաձայնությունը բուժման առաջարկված պլանի և իրականացվող միջամտության վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում բուժայցելուին տրվում է բժշկական քարտի պատճենը: Բուժումն անցկացնելու պարտադիր պայմանն է հանդիսանում բուժայցելուի կողմից բժշկի բոլոր կարգադրությունների և հանձնարարությունների ճշգրիտ իրականացումն ու անհրաժեշտ կանոնների պահպանումը:

Սնունդ

Կախված տրամադրվող բուժծառայության տեսակից և համապատասխան ցուցումից`պլանավորվող այցելության օրը սնունդ կարող եք ընդունել միայն ադմինիստրատորի կամ բժշկի հետ համաձայնեցնելուց հետո: Չի թույլատրվում ոգելից խմիչք ընդունել այցելության նախորդ օրը՝ 24 ժամվա ընթացքում:

Ի՞նչ է պետք անել նախատեսվող բուժայցից առաջ

Առաջին բուժայցից առաջ Ձեզ կխնդրեն լրացնել բժշկական քարտ: Դրա համար անհրաժեշտ է հիշել տարած և ներկա հիվանդությունները, դեղերի անտանելիությունը և ալերգիկ երևույթները, եթե դրանք առկա են: Անձնագրի և սոցիալական քարտի առկայությունը պարտադիր է:

Վճարման կարգը

Կենտրոնում գործում է վճարման մեկ պատուհան սկզբունքը, որտեղ բուժայցելուն համապատասխան վճարումը կատարում է դրամարկղում` համաձայն գնացուցակի, և սահմանված գումարից բացի ոչ մի լրացուցիչ գումար ո՛չ բժշկին, ո՛չ բուժքրոջը, ո՛չ սանիտարին չի վճարում: Վճարումներն ընդունվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ տարբերակով: Կենտրոնում ներդրված է նաև ապառիկ վճարման համակարգ՝ 0 տոկոս կանխավճարով:

Բժշկական օգնության տրամադրման երաշխիք

Կենտրոնում կատարված ինչպես կոնսերվատիվ բուժական միջամտության, այնպես էլ վիրահատական միջամտությունների համար սահմանված է երաշխիք: Երաշխիքի պարտադիր պայման է հանդիսանում բուժայցելուի կողմից բժշկի բոլոր կարգադրությունների և հանձնարարությունների ճշգրիտ պահպանումը, ինչպես նաև բուժայցելուի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական զննումը: