Հղիների հաշվառման կարգ
Ինչպե՞ս է կատարվում հղիության հաշվառման գործընթացը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում և ի՞նչ հետազոտություններ են նախատեսված հղիության 9 ամիսների համար
Հղիությունը համապատասխան թեստի միջոցով հաստատելուց հետո հղին պետք է դիմի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունք՝ հղիության ուլտրաձայնային հետազոտություն անցնելու՝ պտղաձվի ճիշտ տեղակայումը, զարգացումը և սրտի բաբախը հաստատելու, ինչպես նաև հղիության ընթացքի վերահսկումն ամրագրելու նպատակով: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:
Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների ծավալներն` ըստ եռամսյակների, նախատեսված բարձր և ցածր ռիսկի հղիների համար
1-ին եռամսյակ՝ 11-14 շաբաթական հղիության ընթացք
Առաջին կարևոր սկրինինգային հետազոտության նպատակն է բացահայտել հնարավոր քրոմոսոմային անոմալիաների գերձայնային նշանները:
Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականացվող միջամտություններն են՝
-հղիների ՈՒՁՀ,
-արյան ընդհանուր հետազոտություն,
-արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում,
— հեշտոցային քսուքի հետազոտություն,
-մեզի ընդհանուր հետազոտություն,
-գլյուկոզա,
-միզանյութ,
-պրոթրոմբինային ժամանակ (ինդեքս, ՄՆՀ),
-հեպատիտ B,
-հեպատիտ C,
-սիֆիլիս,
-թերապևտի խորհրդատվություն,
-ԷԿԳ,
-նեղ մասնագետի մեկ անվճար խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, նյարդաբան):
11-14 կամ 18-22 շաբաթում գինեկոլոգի ցուցումով և հղիի ցանկությամբ կատարվում է գենետիկ հետազոտություն, PAPP-A ,Free βhCG , AFP, Free Estriol:
2-րդ եռամսյակ՝ 18-22 շաբաթական հղիության ընթացք
Երկրորդ սկրինինգային հետազոտման ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է պտղի կառուցվածքը:
Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականացվող միջամտություններն են՝
-ՈՒՁՀ,
-30 շաբաթում`լաբորատոր հետազոտություններ՝
-արյան ընդհանուր հետազոտություն,
-մեզի ընդհանուր հետազոտություն,
-հեշտոցային քսուքի հետազոտություն,
-գլյուկոզա,
-միզանյութ,
-պրոթրոմբինային ժամանակ (ինդեքս, ՄՆՀ)
-սիֆիլիս,
-բժիշկ-թերապևտի խորհրդատվություն:
Դոպլեր հետազոտությունը կատարվում է 26-30 շաբաթում` գինեկոլոգի ցուցումով:
Բոլոր հղիներին (ՀՀ քաղաքացի) տրամադրվում է անաշխատունակության թերթիկ, ծննդօգնության պետական հավաստագիր:
3-րդ եռամսյակ՝ 32-34 շաբաթական հղիության ընթացք
Երրորդ սկրինինգային հետազոտման նպատակն է ստանալ տեղեկատվություն ծննդալուծման վերաբերյալ:
Այս ժամանակահատվածում անհրաժեշտ իրականցվող միջամտություններն են՝
-ՈՒՁՀ,
-36-37 շաբաթում`արյան ընդհանուր հետազոտություն,
-մեզի ընդհանուր հետազոտություն:
Գինեկոլոգին այցերն անսահմանափակ են:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`
-անձնագիր (հղիի և ամուսնու),
-ծննդօգնության պետական հավաստագիր,
-փոխանակման քարտ,
-ամուսնության վկայական,
-հանրյաին ծառայության քարտ (սոցիալական քարտ):
Օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝
-անձնագիր (հղիի և ամուսնու),
-ամուսնության վկայական (պատճեն),
-կացության քարտ (պատճեն):
Ծննդկանի համար՝
-խալաթ,
-գիշերանոց (2 հատ),
-գուլպաներ,
-հողաթափ,
-սրբիչ,
-կանացի տակդիր,
-բամբակյա տակաշորեր (15 հատ):
Նորածնի համար՝
-մանկական տակդիրներ,
-մանկական թաց անձեռոցիկներ,
-նորածնի հագուստ (նախօրոք լվացած և արդուկած):
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ապագա մայրիկներն իրենց հարմարավետ միջավայրում զգան: Ծննդատունը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և, իհարկե, տրամադրվող երեքանգամյա լիարժեք սննդով: Մեզ մոտ հաշվառվող յուրաքանչյուր կին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու այն բժշկին, ով կվարի նրա հղիության ողջ ընթացքը մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան: Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները խստորեն հետևում են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին՝ հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am