Առողջ նորածնի խնամք
Առողջ նորածինների խնամքն իրականացվում է մայրերի հետ համատեղ կեցության հետծննդյան հիվանդասենյակներում: Կան ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր հիվանդասենյակներ` նախատեսված երկու ծննդկանի համար: Հիվանդասենյակները հարմարավետ են և համապատասխանում են ժամանակակից բոլոր պահանջներին:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքն իրականացնում է երկրորդ մակարդակի բուժծառայություն նույն կենտրոնի ծննդատան շրջանակներում: Այն ներառում է ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ նորածինների խնամք իրականացնող կառուցվածքային միավորներ: Բաժանմունքն ապահովում է շուրջօրյա հերթապահություն:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում իրականացվում է ինչպես պետական պատվերի ողջ փաթեթի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակից դուրս ծառայություններ, հետազոտություններ և սկրինինգներ: Վերջիններիս թվին են պատկանում նորածինների կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, պուլսօքսիմետրիայի սկրինինգը` սրտի բնածին հիվանդությունների հայտնաբերման նպատակով: Ապահովվում է նաև խորհրդատվություն դուրս գրումից հետո:
Նորածնային ծառայության պատշաճ որակի ապահովման համար շատ մեծ է նաև հարակից լաբորատոր և գործիքային հետազոտություններ իրականացնող ծառայությունների դերը, որոնք շուրջօրյա ռեժիմում ապահովում են` արյան ընդհանուր քննություն, արյան մեջ գլյուկոզայի և բիլիռուբինի մակարդակի, թվային ռենտգենաբանական քննություններ, տարբեր օրգան համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն, արյան ստերիլություն: Անհրաժեշտության դեպքում այս ցանկը կարող է համալրվել ավելի բարդ, խորացված և սպեցիֆիկ հետազոտություններով:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ընդհանրապես, և նորածնային բաժանմունքում մասնավորապես, քաջ գիտակցում են, որ բոլոր սարքավորումները և գործիքային հետազոտությունները դրական արդյունք կարող են ապահովել միմիայն արհեստավարժ բուժաշխատողների շնորհիվ, ուստի կենտրոնի քաղաքականության անկյունաքարերն են ապացուցողական բժշկությունը, բուժաշխատողների հմտությունների և գիտելիքների անընդհատ կատարելագործումը, բուժաշխատողների և հիվանդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի ձևավորումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am