Ծննդատուն

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի  մասնագետների կողմից կիրառվող ժամանակակից բժշկության նոր մոտեցումները հնարավորոթյուն են տալիս բոլոր հղիներին այդ թվում նաև բարձր ռիսկի խմբի հղիներին ստանալ բարձրակարգ բուժսպասարկում  և վայելել մայրանալու բերկրանքը:

Գործելով 2014 թվականից` «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատունն առաջարկում է հղիների խնամքի ու հարմարավետ կացության համար լավագույն պայմանները՝ ծնարանային անհատական սրահներ, հետծննդյան հիվանդասենյակներում մոր և մանկան համատեղ կացության լավագույն պայմաններ, երեքանգամյա անհրաժեշտ սնունդ: Ծննդատանը կիրառվում է մոր և մանկան համատեղ կեցության մեթոդը, որն ամբողջ աշխարհում համարվում է հետծննդյան սթրեսը նվազեցնող ամենաբարենպաստ մեթոդը: Ծննդատանը կիրառվում են ընդհանուր և ռեգիոնար անզգայացման ժամանակակից բոլոր եղանակները, որի նպատակը ցավ ենթադրող բժշկական միջամտություններից (կեսարյան հատում, հետծննդյան շրջանի պատռվածքներ, բնական ուղիներով ծննդաբերություն և այլն) և սթրեսից գինեկոլոգիական հիվանդներին, հղիներին, ծննդկաններին պաշպանելն է, շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով պլանային և անհետաձգելի միջամտությունների ժամանակ համալիր բուժօգնության սկզբունքն ապահովելը: Ծննդատանը ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր դեպքի համար անհատապես՝ բժիշկ-անեսթեզիոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի փախադարձ համաձայնությամբ: Ծննդատանը հղին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ հղիության ընթացքը՝ սկսած հղիությունից, մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Կենտրոնում ծննդաբերած կինը ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում ցանկացած խնդրով կարող է դիմել կենտրոն և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն անկախ նրանից՝ խնդիրները կապված են զուտ մանկաբարձության, թե այլ օրգանների պաթոլոգիաների հետ:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին: Կանանց խորհրդատվությունն իրականացնում է Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին ու միջազգային նորմերին համապատասխան: Ծննդատան մանկաբարձ- գինեկոլոգները խստորեն հետևում են ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին` հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը` ինչպես պետպատվերի փաթեթի շրջանակներում տեղ գտած միջամտությունները, այնպես էլ այդ շրջանակից դուրս անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ու սկրինինգները:

Կենտրոնի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Ծննդատանը գործում են մանկաբարձական, հղիության, ախտաբանության, գինեկոլոգիական, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, կանանց խորհրդատվությունը, ախտորոշիչ բաժանմունքը:

Ծննդատան կազմի մեջ են`

Մանկաբարձական բաժանմունքը

Ծննդատանը գործում են մանկաբարձական, հղիության, ախտաբանության, գինեկոլոգիական, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, կանանց խորհրդատվությունը, ախտորոշիչ բաժանմունքը:

Մանկաբարձական ընդունարանը

-ծնարան

-հետծննդյան բաժանմունք

-հղիների պաթոլոգիայի բաժանմունք

-անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Կանանց կոնսուլտացիան

Նորածնային բաժանմունքը

-նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Գինեկոլոգիական բաժանմունքը

Ծննդաբերության այցելելիս անհրաժեշտ է հետևյալ պարագաների և փաստաթղթերի առկայությունը՝

Անհրաժեշտ փաստաթղթեր ընդունվելիս

  • Անձնագիր (ցանկալի է սոցիալական քարտ)
  • Անձնագրի կրկնօրինակ
  • Փոխանակման քարտ
  • Ծննդօգնության պետական հավաստագիր
  • Ամուսնության վկայականի կրկնօրինակ

Ծննդկանի համար անհրաժեշտ իրեր

  • Հիգիենայի պարագաներ
  • Մաքուր տակաշորեր
  • Կանացի միջադիրներ
  • Համապատասխան հագուստ
  • Խալաթ
  • Գիշերանոց 2 հատ
  • Հողաթափ
  • Գուլպա
  • Փոխնորդ ներքնաշոր
  • Ցանկալի է կրծկալ մեկ համար մեծ

Երեխայի համար անհրաժեշտ իրեր

  • Տակդիրներ
  • Խոնավ անձեռոցիկ
  • Հագուստ (բնական կտորից)՝ նախապես լվացված և արդուկված երկու կողմից, երեխայի իրական չափերից քիչ մեծ
  • Բոդի
  • Շապիկ
  • Տոտիկ
  • Գլխարկ
  • Թաթիկ
  • Կոմբինիզոն
  • Գուլպա
  • Ծածկոց
  • Թաշկինակ
  • Տակաշոր (ցանկալի է)

Դուրս գրվելիս անհրաժեշտ փաստաթղթեր

  • Հետադարձ տեղեկատվության թերթիկ
  • Ցանկալի է ծննդյան վկայականի կրկնօրինակ 2 հատ

Բժշկական կենտրոնի կողմից տրամադրվում է՝

-երեքանգամյա լիարժեք սնունդ,

Հարազատների տեսակցության ժամեր՝

Ամեն օր՝ 17:00-ից մինչև 20:00

Ծննդկանին այցելելիս տեսակցության ժամանած անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը:

Ծննդատանն արգելվում է ՝

-մինչև 15 տարեկան երեխաների մուտքը,

-ոչ սթափ վիճակում գտնվող մարդկանց մուտքը,

-ծննդկանին այցելելիս ծաղիկներ, փուչիկներ և փափուկ խաղալիքներ ծննդատուն բերելը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝  հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am