Հիմնադիր

«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այսօր դինամիկ զարգացող բուժհաստատություններից է, որն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձրակարգ բուժօգնություն: Տարիների փորձառություն ունեցող և երիտասարդ  մասնագետների կլինիկական և կրթական գործունեության, համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, վերապատրաստումների, հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների մասնակցությունների, պարբերաբար գերժամանակակից տեխնոլոգիաների և բուժման, ախտորոշման ու վերականգնողական նոր մեթոդների ներդրման քաղաքականության, բուժայցելուների սպասարկման բարձր որակի ապահովման շնորհիվ կարճ ժամանակահատվածում «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դարձավ ոչ միայն մեր հայրենակիցների, այլև շատ օտարերկրացիների համար նախընտրելի բժշկական կենտրոն:

Ախտորոշում, բուժում և վերականգնում՝  համալիր մոտեցման մոդել բուժայցելուին անհանգստացնող խնդիրներին,  հարմարավետ պայմաններ բուժման ընթացքը նաև հաճելի դարձնելու համար, մասնագիտացված օգնություն սոցփաթեթի շահառուներին և բժշկական ապահովագրություն ունեցող անձանց, և իհարկե պետպատվերի շրջանակներում:

Առողջ լինելու Ձեր բանաձևի մշակումն է մեր գործունեության առանցքային ուղղությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն:

Հարգանքով` Արմինե Հովակիմյան