Դիմածնոտային բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության պահանջները բավարարող վերջին սերնդի լավագույն սարքաորումներով, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել ինչպես դիմածնոտային վիրաբուժության լրջագույն վիրահատություններ, այնպես էլ էսթետիկ:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմածնոտային բաժանմունքը ղեկավարում է դիմածնոտային վիրաբույժ՝ Աշոտ Սուրենի Վարդանյանը:

Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները՝ հնարավորություն տալով բուժայցելուներին շտկել ինչպես բերանի խոռոչի՝ ատամների բնածին և ձեռքբերովի արատները, այնպես էլ՝ գանգաթաղի, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների, դեմքի կմախքի ոսկրերի ցանկացած խնդիր՝ ընդգրկելով վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ողջ ծավալը:


Մշտապես հետևելով համաշխարհային բժշկության զարգացումներին ու նորարարություններին, բաժանմունքում ներդրվում և կիրառվում են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հեղինակային վիրաբուժական մեթոդներ, որոնք վիրաբույժներին հնարավորություն են տալիս իրականացնել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ միջամտություններ:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմածնոտային բաժանմունքի մասնագետները, հետ չմնալով ոլորտի զարգացումներից, պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատություններն ու միջամտությունները՝

● Դիմային գանգի ոսկրերի, դեմքի և պարանոցի տրավմաների վերականգնողական վիրահատություններ։

● Դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում։

● Օրթոգնատիկ վիրահատություններ՝ դիմային կմախքի բնածին անոմալիներ, կծվածքի պաթոլոգիաներ, վերին և ստորին ծնոտների ֆունկցիոնալ և զարգացման խախտումների նաև հետտրավմատիկ դեֆորմացիաների վիրաբուժական բուժում։

● Բերանի խոռոչի, դեմքի, պարանոցի, բնածին և ձեռքբերովի ձևախախտումների վիրաբուժական բուժում։

● Դիմային շրջանի ոսկրերի և փափուկ հյուսվածքների, դեմքի, պարանոցի, ինչպես նաև բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում։

● Հարքթային խոռոչների հիվանդությունների վիրաբուժական բուժում (ռադիկալ և էնդոսկոպիկ)։

● Թքագեղձերի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում։

● Քունքստործնոտային հոդի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում։

● Օդոնտոգեն բորբոքային հիվանդությունների բուժում (պերիօստիտ, օստեոմիելիտ, աբսցես և ֆլեգմոնա)։

● Բերանի խոռոչի ամբուլատոր վիրաբուժություն` կիստաների, խուղակների վիրաբուժական հեռացում, ինչպես նաև ատամի պահպանման վիրահատություններ՝ ատամի արմատածայրի մասնահատում, հեմիսեկցիա, ատամի արմատի ամպուտացիա, ցանկացած բարդության ռետենցված և կիսառետենցված, ապատեղված ատամների հեռացում (ընդհանուր կամ ներերակային անզգայացմամբ):

● Դենտալ իմպլանտացիա (Alpha-Bio, Dentium, Euroteknika, Nobel Biocare) իմպլանտ համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների վերականգնում՝ աուտոտրանսպլանտացիա և ալլոտրանսպլանտացիա(ընդհանուր կամ ներերակային անզգայացմամբ):

● Դիմային շրջանի էսթետիկ վիրահատություններ՝ (ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա,օտոպլաստիկա, օստեոպլաստիկա, բիշեկտոմիա, գենիոպլաստիկա,) և այլ դիմային պլաստիկ վիրահատություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am