Լաբորատորիա

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիան հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ վայելող, համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն, գերժամանակակից, լրիվ ավտոմատ սարքավորումներով, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ հետազոտություններ, իսկ որակի բազմաստիճան հսկողությունն օգնում է պահպանել այդ հետազոտությունների խստապահանջ չափորոշիչները։ Լաբորատոր բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է կիրառվող սարքավորումների թիվը, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին առօրյա աշխատանքում իրականացնել բոլոր տեսակի կենսանմուշների՝ արյան, մեզի, հյուսվածքային հեղուկների, քերուկների, արտազատուկների կլինիկական հետազոտություններ, արյան կենսաքիմիական, իմունոլոգիական, շճաբանական, մակարդելիության հետազոտություններ, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություններ, ինչպես նաև բջջաբանական, ալերգոլոգիական և բակտերիոլոգիական հետազոտություններ:

Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս կազմել բուժայցելուի խնդրի լուծման ճիշտ ուղին: Յուրաքանչյուր նախնական եզրակացություն հաստատվում կամ հերքվում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիայի մանրակրկիտ հետազոտությունների վերջնական արդյունքում։ Ճշգրիտ հետազոտություններն ու փորձառու մասնագետների եզրակացությունները հնարավորություն են տալիս կազմել բուժայցելուի խնդրի վերաբերյալ առավել նպատակահարմար ու արդյունավետ բուժման պլան։

Բուժայցելուի խնդրի լուծման ճիշտ ուղին սկսվում է ճշգրիտ ախտորոշումից ու այդ պատճառով միայն մասնագետի նախնական եզրակացությունը դեռ բավական չէ հուսահատվելու համար. այն հաստատվում կամ հերքվում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիայի մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում։ Ճշգրիտ հետազոտություններն ու փորձառու մասնագետների եզրակացությունները հնարավորություն են տալիս կազմելու բուժայցելուի խնդրի վերաբերյալ առավել նպատակահարմար ու արդյունավետ բուժման պլան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիան հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն, գերժամանակակից, լրիվ ավտոմատ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ  հետազոտություններ, իսկ որակի բազմաստիճան հսկողությունն օգնում է պահպանել այդ հետազոտությունների խստապահանջ չափորոշիչները։

Լաբորատորիայում իրականացվում են բոլոր տեսակի կենսանմուշների՝ արյան, մեզի, հյուսվածքային հեղուկների, քերուկների, արտազատուկների կլինիկական հետազոտություններ, արյան կենսաքիմիական, իմունոլոգիական, շճաբանական, մակարդելիության հետազոտություններ, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություն, ինչպես նաև բջջաբանական, ալերգիոլոգիական և բակտերիոլոգիական հետազոտություններ: Կենտրոնում արյան կլինիկական հետազոտությունը կատարվում է ճապոնական հայտնի  “Sismex” հինգ տարբերակման վերլուծիչով, որը օգտագործելով ընդամենը 20 մկլ երակային կամ պերիֆերիկ արյուն՝ 2-3 րոպեում հնարավորություն է տալիս համակարգչային մշակման ենթարկել արյան 26 անալիտիկ և հաշվարկային ցուցանիշ՝ ներկայացնելով դրանց ինչպես թվային, այնպես էլ գրաֆիկական պատկերները:  Կենսաքիմիական և հորմոնալ իմունոլոգիական հետազոտությունները  կատարվում են  շվեյցարական Cobas 111  և  Cobas 411 լրիվ ավտոմատ սարքավորումներով, որոնց բացառիկությունը նաև աշխատանքի մեթոդն է, որն էլ ապահովում է արդյունքների ճշգրտությունն ու հուսալիությունը՝ անկախ փորձանմուշի օպտիկական հատկություններից: Կատարվում  է արյան 30 և ավելի կենսաքիմիական ցուցանիշի և ավելի քան 10 ոլորտի 85 իմունոլոգիական ցուցանիշի հետազոտություններ, որոնցից նշենք՝ վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամի հորմոնների, ձվարանների վերարտադրողական ֆունկցիայի, հղիության վաղ ախտորոշման, հղիության գենետիկական սկրինինգի, ուռուցքային և ոսկրային մարկերների, հեպատիտ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների իմունոգլոբուլինների քանակական հետազոտությունները: Արյան մակարդելիության հետազոտություններն իրականացվում են ֆրանսիական Start-4 սարքի միջոցով, որն այսօր համարվում է արյան մակարդուկի ձևավորման ժամանակի չափման ճշգրտության ոսկե էտալոն:

Այս սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել փակ-թեսթ համակարգով, փորձանմուշների ոչ կոնտակտային խառնիչով, որով բացառվում է նմուշների խաչաձև աղտոտման հնարավորությունը և ապահովում  արդյունքների ճշգրտություն ու հավաստիություն։  «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են նաև բջջաբանական հետազոտություններ, որոնք իրենց որակով չեն զիջում միջազգային չափորոշիչներին: Կատարվում են ներվիրահատական բջջաբանական հետազոտություններ, որոնց նպատակն է վիճելի ախտորոշման դեպքում պարզել ախտաբանական պրոցեսի բնույթը, տարածվածությունը (մետաստազների առկայությունը), իսկ օրգանի պահպանողական վիրահատությունների ժամանակ՝ մասնահատման սահմանների համարժեքությունը: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիան երաշխավորում է հետազոտությունների որակն ու ճշգրտությունը՝ պրեանալիտիկայից մինչև արդյունքների մասնագիտական մեկնաբանում։ Աշխատանքներն իրականացվում են ամենասեղմ ժամկետներում: Տրամադրվում են նաև արդյունքների էլեկտրոնային տարբերակներ: Այստեղ աշխատում են համապատասխան գիտելիք ունեցող և անհրաժեշտ վերապատրաստումներ անցած փորձառու մասնագետներ: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է խորհրդատվական աջակցություն: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հետազոտությունների արժեքները մատչելի են և հասանելի բոլորին: Ցանկության դեպքում տրամադրվում է նաև կատարված հետազոտությունների արդյունքների էլեկտրոնային փոխանցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով: 

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am