Ընդունարան

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդունարանն ունի երկու ստորաբաժանում՝ պլանային և անհետաձգելի, որտեղ բուժայցելուներն ընդունվում են ինչպես պլանային հոսպիտալացման կարգով, այնպես էլ բժշկական ապահովագրական ընկերության ուղեգրով` անհետաձգելի և շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով և, իհարկե, բուժայցելուի վիճակի հանկարծակի վատթարացման գանգատով դիմելու դեպքում:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդունարանում պլանային կարգով իրականացվում են՝

-բուժայցելուների ընդունում և բուժզննում,

-անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում,

-անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների իրականցում,

-բուժայցելուների սանիտարահիգիենիկ մշակում,

-բուժայցելուների հոսպիտալացման համար անհրաժեշտ բաժանմունքի որոշում,

-բուժայցելուների տեղափոխում ստացիոնար բաժանմունք:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդունարան կարող են դիմել բուժայցելուներ հետևյալ պրոֆիլներով՝ էնդոկրինոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, ուրոլոգիական, գինեկոլոգիական, անոթային, դիմածնոտային, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության և ընդհանուր վիրաբուժության հիվանդություններով:

Պլանային կարգով հոսպիտալացման ժամանակ ընդունարան դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

-անձնագիր կամ նույնականացման քարտ,

-սոցիալական քարտ,

-հոսպիտալացման ուղեգիր՝ ըստ ընդունված կարգի բժշկական ապահովագրություն կամ սոցիալական փաթեթ,

-ունենալ անձնական իրեր՝ հագուստ, հողաթափեր և  հիգիենայի պարագաներ:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդունարանը և շտապ ու անհետաձգելի բուժօգնության ծառայությունն աշխատում են շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով:

Անհրաժեշտության դեպքում բուժայցելուներին ցուցաբերվող առաջին շտապ բուժօգնության և անհետաձգելի բուժօգնության ծառայությունը ցուցաբերվում է հատուկ նախատեսված հիվանդասենյակներում, որոնք հագեցած են ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով: Կենտրոնի հագեցածությունը թույլ է տալիս իրականացնել ոչ միայն անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտության բոլոր փուլերը՝ էլեկտրասրտագրություն, ներքին օրգանների և հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն հետազոտություն և համակարգչային տոմոգրաֆիա, այլև լաբորատոր հետազոտություններ  ողջ ծավալով: Հաշված րոպեների ընթացքում իրականացվում է բուժայցելուի համալիր հետազոտություն, որի արդյունքների համաձայն բուժայցելուները համապատասխան բուժօգնություն ստանալոց հետո կամ դուրս են գրվում բուժկենտրոնից՝ լավացումով, կամ տեղափոխվում են բուժկենտրոնի համապատասխան բաժանմունք:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդունարանում  աշխատում են բարձր որակավորում և համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներ, որոնք ոչ միայն կարող են կատարել ցանկացած բժշկական և ախտորոշիչ միջամտություն, այլև ունակ են աշխատել արտակարգ իրավիճակներում: Շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով բուժծառայություն տրամադրող հերթապահ կազմի մեջ ընդգրկված են թերապևտներ, գաստրոէնտերոլոգներ, ուրոլոգներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, վիրաբույժներ, նյարդաբաններ և այլ նեղ մասնագետներ:

«Սլավմեդ»  բժշկական կենտրոնի  ընդունարանի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն հետադարձ կապի միջոցով: 

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 32 22 11:

Հետադարձ կապ՝ info@slavmed.am