Երկու վիրահատություն՝ մեկ վիրահատության արժեքով
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտարարել է 50% զեղչ ոտնաթաթի առաջին մատի վալգուսային ծռվածության (կոճի) եւ երկրորդ մատի մրճանման դեֆորմացիաների շտկմանն ուղղված վիրահատությունների իրականացման համար: Երկու վիրահատությունը միասին հայտարարված ակցիայի շրջանակներում հնարավոր է կատարել ընդամենը 200.000 դրամով՝ նախկին 400.000 դրամի փոխարեն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան այն խնդիրներից է, որը կարող է հանգեցնել նաեւ երկրորդ մատի մրճանման դեֆորմացիաների առաջացմանը՝ դրանով իսկ առաջացնելով մի շարք խնդիրներ մարդու կյանքի բնականոն ընթացքի համար, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում որոշում է կայացվել իրականացնել համատեղ վիրահատություն՝ մեկ վիրահատության արժեքով։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ տվյալ ակցիայից կարող են օգտվել այն մարդիկ, որոնց մոտ առկա է ոտնաթաթի առաջին մատի արտահայտված վալգուսային դեֆորմացիա: Ակցիան գործում է նաեւ սոցփաթեթի շահառուների եւ բժշկական ապահովագրություն ունեցող անձանց համար:
Իսկ այն մարդիկ, որոնք չունեն բժշկական ապահովագրություն կամ սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում, կարող են վիրահատությունն իրականացնել ապառիկ վճարման համակարգի միջոցով՝ 0 տոկոս կանխավճարով: Ակցիայից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է նախապես հերթագրվել բժշկի անվճար խորհրդատվության, քանի որ դիմողների թիվը մեծ է:
«Սա բացառիկ հնարավորություն է բոլորի համար, քանի որ կատարելով ոտնաթաթի առաջին մատի վալգուսային (կոճի) դեֆորմացիայի շտկում «Սլավմեդ» բժշկական կենտրոնում՝ երկրորդ մատի մրճանման դեֆորմացիաների շտկումը կիրականացվի անվճար»,- իր խոսքում նշեց Արման Խարազյանը:
Կենտրոնի օրթոպեդիայի եւ վնասավծքաբանության բաժանմունքի օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Հունանյանն էլ նշեց, որ «hallux valgus»-ը հաճախ հանդիպող խնդիր է մեր հասարակության շրջանում՝ հատկապես կանանց մոտ: Խնդրի առաջացման հիմնական պատճառներից առաջին հերթին պետք է նշել ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաեւ ոչ հարմարավետ, շատ բարձր կրունկներով կոշիկները: Սովորաբար դա ուղեկցվում է այլ պաթոլոգիաներով՝ առավել հաճախ հարթաթաթության: Խնդիրն իրենից ներկայացնում է ոտքի առաջին մատի ծռում դեպի դուրս, ինչի հետեւանքով այդ մատի հիմի շրջանում առաջանում է ոսկրային կոշտուկ: Խնդիրն ունի ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆիզիոլոգիական բնույթ: Տվյալ խնդրով տառապող մարդիկ չեն կարողանում սովորական կոշիկ հագնել եւ հարկ է լինում պատվիրել հատուկ օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի այդ կոճը տեղավորվի կոշիկի մեջ: Տվյալ խնդրով տառապող մարդիկ չեն կաղում, բայց պատկերացրեք՝ մատի հիմի շրջանում առաջանում է, ժողովրդի լեզվով ասած, կոճ, որը կոշիկի հպման հետեւանքով շարունակ բորբոքվում է, կարմրում, ցավային զգացողություն առաջացնում, ինչի հետեւանքով առաջանում է քայլվածքի խանգարում:
Առհասարակ նման վիրահատությունների իրականացման համար կան բազմաթիվ տարբերակներ, սակայն վիրահատության տեսակի ընտրությունը կատարվում է վիրահատող բժիշկի կողմից՝ հաշվի առնելով խնդրի բարդության աստիճանը: Սովորաբար հեռացվում են բորբոքված փափուկ հյուսվածքները, ոսկրային գերաճը՝ կոճը, եւ հատվում է այն ջիլը, որը մատը քաշում է դեպի դուրս: Այս դեպքում վերականգնողական շրջանը տեւում է 2-3 շաբաթ, սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ հարկ է լինում շտկել նաեւ նախագարշապարային առաջին ոսկրի ծռվածությունը: