Սրտաբանական հետազոտություններ
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը հագեցած է ժամանակակից բժշկության վերջին սերնդի սարքավորումներով և տրամադրում է լիարժեք ամբուլատոր սրտաբանական ծառայություններ՝ ապահովելով բուժայցելուների սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումը և առաջնային ու երկրորդային պրոֆիլակտիկան:
Սրտաբանական հետազոտություններն են՝
Էխոսրտագրություն
էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
Տրեդմիլ թեստ
Հոլտեր ԷՍԳ-մոնիտորինգ
Զարկերակի ճնշման մոնիտորինգ
Էխոսրտագրության ցուցումներն են՝
-սրտի իշեմիկ հիվանդությունների հատկապես՝ սրտամկանի ինֆարկտի ու դրա բարդությունների ախտորոշում,
-սրտի փականային հիվանդությունների և արատների ախտորոշում (փականային անբավարարություն, սթենոզ),
-սրտային անբավարարության վաղ ախտորոշում և սրտի սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիաների գնահատում,
-սրտային և այլ հիվանդությունների ժամանակ սրտի գործունեության և չափսերի գնահատում:
էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ցուցումներն են՝
-սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում,
-սրտի պսակային հիվանդությունների ախտորոշում (սրտի իշեմիկ հիվանդություններ, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ),
-սրտամկանի գերաճի (հիպերտորֆիա) և սրտի փորոքների մեծացման (լայնացման) ախտորոշում:
Հոլտեր ԷՍԳ-մոնիտորինգի ցուցումներն են՝
-սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում,
-սրտի պսակային հիվանդությունների ախտորոշում (սրտի իշեմիկ հիվանդություններ, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ):
-սրտամկանի գերաճի (հիպերտորֆիա) և սրտի փորոքների մեծացման (լայնացման) ախտորոշում:
Տրեդմիլ թեստի ցուցումներն են՝
-պսակային անոթների հիվանդությունների ախտանշաններով կամ գանգատներով պացիենտներ,
-պսակային անոթների հիվանդությունների ռիսկի գործոններով պացիենտներ,
-ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ պացիենտների դիմադրողականության գնահատում, երբ պացիենտի մոտ առկա է անհասկանալի թուլություն կամ օդի պակասի զգացում,
-սահմանային զարկերակային գերճնշմամբ պացիենտների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում զարկերակային ճնշման պատասխանի գնահատում,
Ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առաջացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների գնահատում:
Զարկերակի ճնշման մոնիտորինգի ցուցումներն են՝
-ըստ միջազգային ուղեցույցների՝ ԶՃ մոնիթորինգ պետք է անցնեն բոլոր այն անձինք, ում մոտ գրանցվում են ԶՃ-ի 140/90 մմ ս.ս. և ավելի բարձր ցուցանիշներ,
-բուժմանը չենթարկվող կամ ոչ բավարար վերահսկվող զարկերակային գերճնշման դեպքեր,
-նշանակված հակագերճնշումային դեղի նկատմամբ օրգանիզմի «դիմադրողականություն»,
-հղիության ընթացքում ԶՃ բարձրացման կամ հիպերտոնիայի դեպքեր,
-սրտանոթային հիվանդությունների կամ բարդությունների ռիսկը բարձրացնող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, երիկամային հիվանդություններ և այլն,
-սիստոլիկ հիպերտոնիայով մեծահասակ բուժայցելուներ:
-«սպիտակ խալաթի» հիպերտոնիայի կամ պոստուրալ հիպոտոնիայի կասկած:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am