Ծննդատուն
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից կիրառվող ժամանակակից բժշկության նոր մոտեցումները հնարավորոթյուն են տալիս բոլոր հղիներին այդ թվում նաև բարձր ռիսկի խմբի հղիներին ստանալ բարձրակարգ բուժսպասարկում և վայելել մայրանալու բերկրանքը:
Գործելով 2014 թվականից` «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատունն առաջարկում է հղիների խնամքի ու հարմարավետ կացության համար լավագույն պայմանները՝ ծնարանային անհատական սրահներ, հետծննդյան հիվանդասենյակներում մոր և մանկան համատեղ կացության լավագույն պայմաններ, երեքանգամյա անհրաժեշտ սնունդ: Ծննդատանը կիրառվում է մոր և մանկան համատեղ կեցության մեթոդը, որն ամբողջ աշխարհում համարվում է հետծննդյան սթրեսը նվազեցնող ամենաբարենպաստ մեթոդը: Ծննդատանը կիրառվում են ընդհանուր և ռեգիոնար անզգայացման ժամանակակից բոլոր եղանակները, որի նպատակը ցավ ենթադրող բժշկական միջամտություններից (կեսարյան հատում, հետծննդյան շրջանի պատռվածքներ, բնական ուղիներով ծննդաբերություն և այլն) և սթրեսից գինեկոլոգիական հիվանդներին, հղիներին, ծննդկաններին պաշպանելն է, շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով պլանային և անհետաձգելի միջամտությունների ժամանակ համալիր բուժօգնության սկզբունքն ապահովելը: Ծննդատանը ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր դեպքի համար անհատապես՝ բժիշկ-անեսթեզիոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի փախադարձ համաձայնությամբ: Ծննդատանը հղին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ հղիության ընթացքը՝ սկսած հղիությունից, մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Կենտրոնում ծննդաբերած կինը ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում ցանկացած խնդրով կարող է դիմել կենտրոն և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն անկախ նրանից՝ խնդիրները կապված են զուտ մանկաբարձության, թե այլ օրգանների պաթոլոգիաների հետ:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին: Կանանց խորհրդատվությունն իրականացնում է Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին ու միջազգային նորմերին համապատասխան: Ծննդատան մանկաբարձ- գինեկոլոգները խստորեն հետևում են ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին` հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը` ինչպես պետպատվերի փաթեթի շրջանակներում տեղ գտած միջամտությունները, այնպես էլ այդ շրջանակից դուրս անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ու սկրինինգները:
Կենտրոնի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:
Ծննդատանը գործում են մանկաբարձական, հղիության, ախտաբանության, գինեկոլոգիական, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, կանանց խորհրդատվությունը, ախտորոշիչ բաժանմունքը:
Ծննդատան կազմի մեջ են`
Մանկաբարձական բաժանմունքը
Ծննդատանը գործում են մանկաբարձական, հղիության, ախտաբանության, գինեկոլոգիական, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, կանանց խորհրդատվությունը, ախտորոշիչ բաժանմունքը:
Մանկաբարձական ընդունարանը
-ծնարան
-հետծննդյան բաժանմունք
-հղիների պաթոլոգիայի բաժանմունք
-անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Կանանց կոնսուլտացիան
Նորածնային բաժանմունքը
-նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Գինեկոլոգիական բաժանմունքը
Ծննդաբերության այցելելիս անհրաժեշտ է հետևյալ պարագաների և փաստաթղթերի առկայությունը՝
Անհրաժեշտ փաստաթղթեր ընդունվելիս
- Անձնագիր (ցանկալի է սոցիալական քարտ)
- Անձնագրի կրկնօրինակ
- Փոխանակման քարտ
- Ծննդօգնության պետական հավաստագիր
- Ամուսնության վկայականի կրկնօրինակ
Ծննդկանի համար անհրաժեշտ իրեր
- Հիգիենայի պարագաներ
- Մաքուր տակաշորեր
- Կանացի միջադիրներ
- Համապատասխան հագուստ
- Խալաթ
- Գիշերանոց 2 հատ
- Հողաթափ
- Գուլպա
- Փոխնորդ ներքնաշոր
- Ցանկալի է կրծկալ մեկ համար մեծ
Երեխայի համար անհրաժեշտ իրեր
- Տակդիրներ
- Խոնավ անձեռոցիկ
- Հագուստ (բնական կտորից)՝ նախապես լվացված և արդուկված երկու կողմից, երեխայի իրական չափերից քիչ մեծ
- Բոդի
- Շապիկ
- Տոտիկ
- Գլխարկ
- Թաթիկ
- Կոմբինիզոն
- Գուլպա
- Ծածկոց
- Թաշկինակ
- Տակաշոր (ցանկալի է)
Դուրս գրվելիս անհրաժեշտ փաստաթղթեր
- Հետադարձ տեղեկատվության թերթիկ
- Ցանկալի է ծննդյան վկայականի կրկնօրինակ 2 հատ
Բժշկական կենտրոնի կողմից տրամադրվում է՝
-երեքանգամյա լիարժեք սնունդ,
Հարազատների տեսակցության ժամեր՝
Ամեն օր՝ 17:00-ից մինչև 20:00
Ծննդկանին այցելելիս տեսակցության ժամանած անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը:
Ծննդատանն արգելվում է ՝
-մինչև 15 տարեկան երեխաների մուտքը,
-ոչ սթափ վիճակում գտնվող մարդկանց մուտքը,
-ծննդկանին այցելելիս ծաղիկներ, փուչիկներ և փափուկ խաղալիքներ ծննդատուն բերելը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am