Հղիների հաշվառման կարգ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ապագա մայրիկներն իրենց հարմարավետ միջավայրում զգան: Ծննդատունը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ­ցիո­նալ մահ­ճա­կալ­նե­րով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և, իհարկե, տրամադրվող ե­րե­քան­գամ­յա լիարժեք սննդով: Մեզ մոտ հաշվառվող յուրաքանչյուր կին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու այն բժշկին, ով կվարի նրա հղիության ողջ ընթացքը մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան: Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները խստորեն հետևում են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին՝ հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:

Ինչպե՞ս է կատարվում հղիության հաշվառման գործընթացը «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնում և ի՞նչ հետազոտություններ են նախատեսված հղիության 9 ամիսների ընթացքում:

Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների ծավալներն` ըստ եռամսյակների, նախատեսված բարձր և ցածր ռիսկի հղիների համար

I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ
I այցի ընթացքում 30 շաբաթ 36-37 շաբաթ
CBC Արյան ընդհանուր հետազոտություն + + +
ABO,RH Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում +
Urine-T Մեզի ընդհանուր հետազոտություն
(նստվածքի միկրոսկոպիա)
+ + +
Կանացի քսուքի հետազոտություն + +
GLU Գլյուկոզա + +
UREA Միզանյութ + +
PT,%,INR Պրոթրոմբինային ժամանակ /ինդեքս, ՄՆՀ/ + +
HBsAg Հեպատիտ B +
Anti-HCV II Հեպատիտ C ընդհանուր ՀՄ +
RPR Սիֆիլիս + +
Թերապևտի խորհրդատվություն + +
Ատամնաբույժի զննում +
11-14 շաբաթ 18-22 շաբաթ 32-34 շաբաթ
Հղիների ՈՒՁՀ + + +

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am