«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոն

«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով՝ ինչը բուժկենտրոնի բարձրակարգ մասնագետներին հնարվորություն է տալիս իրականացնել ամբողջ ծավալի ակնաբուժական ախտորոշիչ հետազոտություններ և բուժում:

«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնը ղեկավարում է ակնաբույժ՝ Վահե Արամայիսի Նանյանը:

Կենտրոնում առկա նորագույն սարքավորումները, ներդրված ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հեղինակային մեթոդներ, ակնաբույժներին հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում իրականացնել բուժման առավել արդյունավետ, նվազ ինվազիվ, տարածաշրջանում  եզակի միջամտություններ:

Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ ակնաբուժական միջամտությունները, որոնց թվում են`

Ցանցաթաղանթի լազերային բուժում՝ ֆոտոլազերկոագուլյացիա

Սելեկտիվ լազերային տրաբեկուլոպլաստիկա

YAG — լազերային դիսցիզիա  այլն:

«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում՝  հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Գործիքային ախտորոշում՝

  1. Ավտոռեֆրակտոկերատոմետրիա
  2. Ներակնային ճնշման կոնտակտային և ոչ կոնտային չափում
  3. Ակնահատակի զննություն
  4. Կերատոտոպոգրաֆիա
  5. Էնդոթելիալ բջիջների հաշվում
  6. Աչքի կոհերենտ տոմոգրաֆիա(OCT, angio-OCT, fluorescein-OCT, optic nerve-OCT, AC-OCT)
  7. Աչքի ուլտրաձայնային հետազոտություն(A-scan, B-scan)
  8. Տեսադաշտի համակարգչային հետազոտություն

 

Բաժանմունքում իրականացվում են վիրահատությունների և միջամտությունների հետևյալ տեսակները՝

  1. Կատարակտի վիրահատություներ, նաև ժամանակակից մեթոդով՝ ֆեմտոկատարակտա
  2. Հակագլաուկոմատոզ վիրահատություններեր
  3. Արցունքատար ապարատի վիրահատություն
  4. Բլեֆարոպլաստիկա
  5. Օկուլոպլաստիկա
  6. Կերատոպլաստիկա, նաև ֆեմտովայրկյանային լազերի օգնությամբ
  7. Ցանցաթաղանթի վիրահատություներ
  8. Կեռատոկոնուսի բուժում՝crosslinking, keraring(ինտրաստրոմալ օղեր), Myoring

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կ ապ՝ info@slavmed.am