Համագործակցություն

«Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդյունավետ համագործակցություն է հաստատել արտերկրի մի շարք հեղինակավոր բժշկական հաստատությունների, բժշկական սարքավորումներ արտադրող միջազգային ընկերությունների և բժշկական տուրիզմով զբաղվող տուրիստական ընկերությունների հետ՝ փորձի փոխանակման և համապատասխան ուսուցման օգնությամբ արտերկրի ձեռք բերված փորձն ու պրակտիկ գիտելիքները տեղայնացնելով Հայաստանում։ Սա հնարավորություն է տալիս նաև զբոսաշրջիկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Միջազգային հեղինակավոր բուժհաստատությունների հետ փորձի փոխանակման, ուսուցման, մասնագիտական կապերի ձեռքբերման և ամրապնդման շնորհիվ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը զարգանում է միջազգային չափանիշներին համաքայլ՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին:
Բուժկենտրոնի հիմնադիր Ա. Հովակիմյանի կողմից քայլեր են կատարվել նաև ներքին կառավարման համակարգի արդիականացման, տրամադրվող բուժծառայությունների շրջանակների ընդլայնման, ոլորտում տեղի ունեցող զարգացումների մասին բուժայցելուների իրազեկվածության բարձրացման, ժամանակակից բժշկության մեջ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու արդյունավետ կիրառման ուղղություններով:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իրանի և Լեհաստանի հեղինակավոր բուժհաստատությունների և տուրիստական ընկերությունների հետ: Վերջերս հաստատվել և ամրապնդման փուլում են նաև կապերը Ֆրանսիայում, Իտալիայում և Շվեյցարիայում գործող բուժհաստատությունների ու բժշկական տուրիզմով զբաղվող տուրիստական ընկերությունների հետ:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի տնօրինությունը պատրաստ է լսել և քննարկել համագործակցության վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկ: