Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Հայաստանում շաքարային դիաբետը հիվանդացության մահացության բուրգում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Նախորդ տարի մեր ազգաբնակչության շրջանում շաքարային դիաբետի` կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը կազմել է 9146, իսկ բուժայցելուների ընդհանուր թիվը` 82671, որից 1-ին տիպի շաքարային դիաբետով բուժայցելուների թիվը 14350 է եղել, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետով բուժայցելուների թիվը` 68321:
Պահպանեք Ձե՛ր առողջությունն ու մի՛ մոռացեք այս ցուցանիշների մասին…
Եթե ունեք առողջական որևէ խնդիր, կամ Ձեզ անհանգստացնող մի հարց, որը նույնիսկ առաջին հայացքից չեք կարևորում՝ մի անտեսեք այն, պարզապես զանգահարեք մեզ և հերթագրվեք բժշկի խորհրդատվության՝ դրանով իսկ կանխելով հետագա խնդիրների առաջացումը: