Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ախտորոշման և բուժման համար նախատեսված ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ պրոկտոլոգիական և քաշի նվազեցման ինվազիվ և ոչ ինվազիվ միջամտություններ:
Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը՝ ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումները: Մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների անհրաժեշտության ժամանակ:
Բաժանմունքում իրականացնում են տարբեր վիրահատություններ ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակներով: Հետևելով արդյունավետության միջազգային տենդենցներին՝ բաժանմունքում նախապատվությունը տրվում է լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրաբուժական միջամտություններին:
Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի գերմանական KARL STORZ ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է բարձր որակի Full HD տեսանելիություն և նվազագույնի է հասցնում հնարավոր բարդությունները՝ ապահովելով անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:
Ստամոքսային տրակտի վիրաբուժություն
Իրականացվում են հետևյալ վիրահատությունները՝
-ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության բարդությունների վիրահատություններ,
-ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու ճողվածքների վիրահատություններ,
-լյարդի, լեղապարկի և լեղուղիների վիրահատություններ,
-բարիատրիկ վիրաբուժություն՝ քաշի նվազեցման վիրահատություններ,
-ստամոքսի մասնահատում,
-ստամոքսի ծալքավորում,
-դրենավորող վիրահատություններ,
-ստամոքսի բալոնավորում:
Կատարվում են նաև տարբեր տեղակայման ճողվածքների վիրահատություններ՝
-աճուկային,
-ազդրային.
-պորտային,
-հետվիրահատական:
-Լապարոսկոպիկ կոլոպրոկտոլոգիա
-Ընդհանուր պրոկտոլոգիա
-Էխինոկոկային կիստաների հեռացում
-Որդանման ելունի հեռացում
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558
Հետադարձ կապ՝ info@slavmed.am