Ուրոլոգիական բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգները հնարավորություն ունեն՝ տղամարդկանց միզասեռական համակարգի և կանանց միզային համակարգի օրգանների հիվանդությունների բուժման համար կիրառել ժամանակակից՝ թե՛ կոնսերվատիվ, թե՛ վիրաբուժական մեթոդներ, ապահեվելով՝ բուժման բարձր արդյունավետություն:«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է ախտորոշման և բուժման համար նախատեսված ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին ապահովել ուրոլոգիական հիվանդությունների՝ անհետաձգելի և պլանային հիվանդների ընդունելություն, ախտորոշում և բուժում ողջ ծավալով: Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը, ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումները: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների ժամանակ:
Բաժանմունքում վիրահատություններն իրականացվում են հիմնականում՝ լազերային լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ մեթոդներով, սակայն, կտրվածքով վիրահատություններն էլ ունեն իրենց ուրույն տեղը, քանի որ դեռ չեն կորցրել դերն ուրոլոգիական հվանդությունների բուժման գործում: Անհրաժեշտ է նշել, որ բաժանմունքում նախապատվությունը միշտ տրվում է մինիմալ-ինվազիվ՝ լապարասկոպիկ եղանակով կատարվող ուրոլոգիական վիրահատություններին, որոնց մեր ուրոլոգների թիմը կատարյալ տիրապետում է:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը համալրված է նաև կոնտակտային քարափշրման ժամանակակից բոլոր գործիքներով, ինչը կիրառվում է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի ուրոլոգիական բաժանմունքներում։ Կոնտակտային քարափշրման գործիքները հնարավորություն են տալիս մեկ միջամտությամբ հիվանդին ազատել քարից, ինչը ոչ միշտ է հնարավոր լինում այլ մեթոդների կիրառման պարագայում: Լազերի միջոցով հնարավոր է քարը վերածել փոքր բեկորների, ինչպես նաև՝ վերածել փոշու։

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար խոշորագույն համալսարանական և մասնավոր հիվանդանոցներում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Ուրոլոգիական բաժանմունքում իրականացվում են՝
-ամբուլատոր միջամտություններ,
-ուրեթրոցիստոսկոպիա,
-շագանակագեղձի տրասռեկտալ բիոպսիա,
-միզածորանի սթենտավորում,
-միզուկի, միզապարկի, շագանակագեղձի էնդոսկոպիկ վիրահատություններ,
Արտաքին սեռական օրգանների հիվանդությունների վիրահատական բուժում՝
-օրխեկտոմիա
-էպիդիմեկտոմիա
-վարիկոցելեէկտոմիա՝ միկրովիրաբուժական եղանակով
-հիդրոցելեէկտոմիա
-ամորձու բիոպսիա
-փոշտի խուղակ
-օրխիպեսքսիա՝ օրինակ, ամորձու ոլորումից հետո
-մակամորձու ասպիրացիա
-առնանդամի ծռման ուղղում` օրինակ, Պեյրոնիի հիվանդության ժամանակ
Ներմիզուկային վիրահատություններ
-պրոստատի ներմիզուկային մասնահատում բիպոլյար տեխնոլոգիայով (Bipolar TURP)
-միզապարկի ներմիզուկային մասնահատում ուռուցքների դեպքում
-միզուկի նեղացումների հատում
-միզապարկի քարերի հեռացում
Լապարարոսկոպիկ եղանակով և կտրվածքով կատարվող վիրահատություններ
-արմատական նեֆրէկտոմիա՝ օրինակ ուռուցքների կապակցությամբ
-արմատական պրոստատէկտոմիա՝ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում
-պիելոլիթոտոմիա
-պարզ նեֆրէկոմիա
-երիկամի մասնահատում (ռեզեքցիա)
-երիկամների կիստաների հեռացում
-միզածորանի պլաստիկա (հիդրոնեֆրոզի դեպքում)
-մակերիկամի հեռացում /անդրենալէկտոմիա/:
Լազերային վիրահատություններ՝
Երիկամների և միզածորաններ բոլոր տեղակայումների և բոլոր կարծրության քարերի փշրում լազերի միջոցով
-շագանակագեղձի ադենոմային հեռացում լազերի միջոցով
-միզապարկի ուռուցքների հեռացում լազերի միջոցով
-միզուկի, միզածորանների նեղացումների հատում լազերի միջոցով

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211,
Հետադարձ կապ՝ info@slavmed.am