Պատմություն
Բուժայցելուների սպասարկման ընթացակարգում առկա մի շարք բաց օղակներն ուսումնասիրելուց հետո՝ սկսած հիվանդների ընդունման կարգից, նախնական հետազոտության հնարավորություններից, բուժման ճշգրիտ գործընթաց կազմակերպելուց մինչև վճարման հետ կապված հարցեր, միտք հղացավ հիմնել մի կենտրոն, որտեղ բժիշկը կունենա լայն հնավորություններ բացի մասնագիտական հնարավորություններն օգտագործել նաև բժշկի աշխատանքը լիարժեք դարձնող ժամանակակից բժշկության մեջ կիրառվող լավագույն գործիքային և լաբորատոր սարքավորումները, առանց որոնց շատ դեպքերում միայն բժշկի մասնագիտական հմտությունները բավարար չեն լինում, որտեղ կբացակայի մասնագետների կողմից ոչ թեմատիկ հետազոտություններ նշանակելու, ինչպես նաև առանց լուրջ հիմնավորման կաբինետից կաբինետ բուժայցելուին ուղարկելու հաճախ հանդիպող տհաճ պրակտիկան, որտեղ բուժայցելուն ոչ միայն կտեսնի ժամանակակից վերանորոգված և կահավորված բուժկենտրոն, այլ նաև կտեսնի իր հանդեպ ցուցաբերվող հոգատարությունն ու խնամքը, կենտրոն, որտեղ խստագույնս կպահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները, և ի վերջո կենտրոն, որտեղ կգործի վճարման մեկ պատուհան սկզբունքը, որտեղ բուժայցելուն համապատասխան վճարումը կկատարի դրամարկղում` համաձայն գնացուցակի, և սահմանված գումարից բացի ոչ մի լրացուցիչ գումար ո՛չ բժշկին, ո՛չ բուժքրոջը, ո՛չ սանիտարին չի վճարի:
Հաշվի առնելով բոլոր այս կարևոր հանգամանքները հիմնեցինք մի կենտրոն, որն այսօր բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որն ունի ծննդատուն, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, միկրո և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և իհարկե հիվանդին տրամադրվող երեքանգամյա լիարժեք սննդով: Այս ամենով հանդերձ՝ բուժծառայությունների համար սահմանվել են մատչելի գներ, որոնք հասանելի կլինեն բոլորին: Կենտրոնի ստեղծման նպատակը ոչ թե հերթական բժշկական կենտրոն լինելն էր, այլ հանրությանը բուժսպասարկման նոր մակարդակ ապահովելը:
Ուրախությամբ այսօր արդեն կարող եմ նշել, որ շնորհիվ իմ հարազատների ինձ հաջողվեց իրականություն դարձնել իր տեսակով, հագեցվածությամբ ու սպասարկմամբ առանձնացող բուժհաստատություն հիմնելու վաղեմի գաղափարը: