Բժշկական տուրիզմ
Աշխարհի ամենաապահով երկրների ցանկում իր արժանի տեղն է զբաղեցնում նաև Հայաստանը, ինչը լիովին կարող է բավարարել Հայաստան այցելած զբոսաշրջիկի ակնկալիքները՝ որակյալ և մատչելի բուժծառայություններ, ապահով ու անվտանգ հանգիստ, էկոլոգիապես մաքուր սննդամթերք, բազմազան խոհանոց և իհարկե հազարամյակների պատմություն ունեցող հարուստ մշակույթ։
Վերջին տարիներին Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է նաև այլ տեսանկյունից` բժշկական տուրիզմի:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնն այս ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում, և արդեն կան գրանցված հաջողություններ: Կենտրոնում գործում է եվրոպական չափորոշիչներին և առողջապահական միջազգային կազմակերպության պահանջներին համապատասխանող ծննդատուն, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարասկոպիկ, դիմածնոտային, ակնաբանական, միկրո և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքները: Կենտրոնը տեխնիկական հագեցածությամբ և մասնագետների որակավորմամբ նույնպես լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներ, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ և, իհարկե, հիվանդին տրամադրվող երեքանգամյա լիարժեք սնունդ: Այս ամենով հանդերձ՝ բուժծառայությունների համար կենտրոնում սահմանված են մատչելի գներ, ինչը զբոսաշրջիկին ապահովում է գին-որակ շահեկան հարաբերակցություն: Կենտրոնի կողմից տրամադրվող բարձրակարգ բուժծառայություններից օգտվում են ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրացի քաղաքացիները, որոնք Հայաստան են ժամանում որակյալ բուժծառայություններ ստանալու ակնկալիքով:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կարևորում է բժշկական տուրիզմի զարգացումը Հայաստանում և ոլորտի հեռանկարները: Խստորեն պահպանելով ընդունող երկրում համապատասխան բժշկական ծառայության գին-որակ հարաբերակցությունը` «Սլավմեդ» բժշկական կենտրոնը զբոսաշրջիկին տրամադրում է հատուկ փաթեթ, որը ներառում է բժշկական տուրիզմի համար նախատեսված գումարով և՛ որակյալ բժշկական ծառայություններ, և՛ անմոռանալի շրջագայության հնարավորություն`մատչելի գներով ավիատոմսեր, հանգիստ Հայաստանի նախընտրելի վայրերում, ինչպես նաև էքսկուրսիոն ծրագրեր:
Բժշկական տուրիզմը նախընտրող զբոսաշրջիկների կողմից հիմնականում պահանջված են էսթետիկ վիրաբուժության, ստոմատոլոգիական, օրթոպեդիկ, ուռուցքաբանական, գինեկոլոգիական, կանանց վերարտադրողական օրգանների խնդիրների լուծման հետ կապված բուժծառայությունները: «Սլավմեդ» բժշկական կենտրոնն այն եզակի կենտրոններից է տարածաշջանում, որը տրամադրում է բարձրակարգ և շահավետ բուժծառայություների հատուկ փաթեթ նախատեսաված միջազգային կազմակերպությունների համար, որոնց կազմի մեջ են մտնում դեսպանատները, հյուպատոսությունները և երկրում ակտիվ գործունեություն ծավալող այլ միջազգային կառույցներ:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը զբոսաշրջիկներին հեռահար հաղորդակցության կապի հնարավոր բոլոր միջոցների օգնությամբ առաջարկում է ինչպես բժշկի անվճար խորհրդատվություն, այնպես էլ համապատասխան աջակցություն:
Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայությունների տեսակների, գների և այլ մանրամասների համար խնդրում ենք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերը info@slavmed.am էլ. փոստին կամ պատվիրել հետադարձ զանգ ծառայությունը: