Քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) բաժանմունքում ներդրված, ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխանող, նորագույն սարքավորումները` հնաավորություն են տալիս կենտրոնի բարձրակարգ մասնագետներին իրականացնել քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների, ամբողջ ծավալի, ախտորոշում և բուժում։
ՔԿԱ բաժանմունքը ղեկավարում է՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Արթուր Մուշեղի Մուրադյանը, բաժանմունքում աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանյան խոշոր համալսարանական և մասնավոր հիվանդանոցներում: Իրենց զեկույցներով հանդես գալիս հեղինակավոր գիտաժողովներում և սեմինարներում։ Մշտապես հետևելով ոլորտի միջազգային զարգացումներին՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, ներդրվել և կիրառվում են, ԼՕՌ օրգանների հիվանդությունների՝ հետազոտման, ախտորոշման արդի մեթոդները՝
Ֆիբրոէնդոսկոպիա, աուդիոմետրիա, հարքթային խոռոչների ՈՒՁՀ, հարքթային խոռոչների ԿՏ։
Իրականացվում են ԼՕՌ հիվանդությունների բուժում՝ ինչպես կոնսերվատիվ /դեղորայքային/, այնպես էլ վիրահատական եղանակներով: Քիթ- կոկորդ- ականջի վիրահատություններն իրականացվում են՝ և՛ բաց, և՛ էնդոսկոպիկ եղանակներով: Հետևելով միջազգային տենդենցներին, բաժանմունքում նախապատվությունը տրվում է քիչ ինվազիվ՝ ուլտրաձայնային, էնդոսկոպիկ եղանակով կատարվող վիրաբուժական միջամտություններին:
Բաժանմունքում իրականացվում են վիրահատությունների և միջամտությունների հետևյալ տեսակները՝
Էսթետիկ վիրահատություններ՝ ռինոպլաստիկա, օտոպլաստիկա։
Քթի միջնապատի դեֆորմացիաների ուղղում։
Ստորին քթային խեցիների պահպանողական վիրահատություններ՝ վազոտոմիա, ուլտրաձայնային դեզինտեգրացիա, լատերոպոզիցիա։
Հարքթային խոռոչների վիրահատական միջամտություններ՝ հայմորոտոմիա, ֆրոնտոտոմիա, էթմոիդոտոմիա։
Պոլիպների հեռացում՝ պոլիպոտոմիա։
Քմային նշիկների հեռացում՝ տոնզիլէկտոմիա։
Նշիկների կրիոթերապիա։
Ադենոիդների հեռացում։
Փոքր լեզվակի կարճացում, փափուկ քիմքի պլաստիկա։
ԼՕՌ բաժանմունքում իրականացվում է խռմփոցի պատճառների կոմպլեքս հետազոտություն, ախտորոշում և բուժում այդ թվում նաև վիրահատական եղանակով։
— Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am