Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ախտորոշման և բուժման համար նախատեսված ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ պրոկտոլոգիական և քաշի նվազեցման ինվազիվ և ոչ ինվազիվ միջամտություններ:

Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը՝ ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումները: Մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների անհրաժեշտության ժամանակ:

Բաժանմունքում իրականացնում են տարբեր վիրահատություններ ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակներով: Հետևելով արդյունավետության միջազգային տենդենցներին՝ բաժանմունքում նախապատվությունը տրվում է լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրաբուժական միջամտություններին:

Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի գերմանական KARL STORZ ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է բարձր որակի Full HD տեսանելիություն և նվազագույնի է հասցնում հնարավոր բարդությունները՝ ապահովելով անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ:

«Սլավմեդ»  բժշկական կենտրոնի  ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

 

Ստամոքսային տրակտի վիրաբուժություն

Իրականացվում են հետևյալ  վիրահատությունները՝

-ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության բարդությունների վիրահատություններ,

-ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու ճողվածքների վիրահատություններ,

-լյարդի, լեղապարկի և լեղուղիների վիրահատություններ,

-բարիատրիկ վիրաբուժություն՝ քաշի նվազեցման վիրահատություններ,

-ստամոքսի մասնահատում,

-ստամոքսի ծալքավորում,

-դրենավորող վիրահատություններ,

-ստամոքսի բալոնավորում:

 

Կատարվում են նաև տարբեր տեղակայման ճողվածքների վիրահատություններ՝

-աճուկային,

-ազդրային.

-պորտային,

-հետվիրահատական:

-Լապարոսկոպիկ կոլոպրոկտոլոգիա

-Ընդհանուր պրոկտոլոգիա

-Էխինոկոկային կիստաների հեռացում

-Որդանման ելունի հեռացում

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558

Հետադարձ կապ՝ info@slavmed.am