Բժշկական վարկ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության զգալի մասն այսօր առողջական խնդրի դեպքում խուսափում է դիմել բժշկի նաև ֆինանսական դժվարությունների պատճառով` «Սլավմեդ» բժշկական կենտրոնը համագործակցելով Արմէկոնոմբանկի և Ինեկոբանկի հետ տրամադրում է բժշկական վարկեր՝ 0 տոկոս կանխավճարով:

Ինչպե՞ս է ձևակերպվում բժշկական / առողջապահական/  վարկը:

Բուժայցելուն իր առողջական  խնդրով դիմում է «Սլավմեդ» բժշկական կենտրոն, անցնում նախնական բուժզննում, ըստ որի հաշվի առնելով խնդրի էությունը բժշկի կողմից կազմվում է անհրաժեշտ բուժման պլան, և համաձայն սահմանված գնացուցակի ադմինիստրատորի կողմից կատարվում է առողջապահական վարկի առցանց հարցում, որը հաստատվում է բանկի կողմից հաշված րոպեների ընթացքում: Վարկի հաստատման համար հիմնական պարտադիր պայմաններից մեկը հաճախորդի բացասական վարկային պատմության բացակայությունն է:

Վարկի ձևակերպման համար անհրաժեշ են հետևյալ փաստաթղթերը`

Անձանագիր կամ նույնականացման քարտ

Սոցիալական քարտ

Տրամադրվող վարկի գումարի չափ՝

Տրամադրվող վարկի գումարի չափը, կախված հաճախորդի ունեցած վարկային պատմությունից, կարող է կազմել 30.000 – 1,5 մլն ՀՀ դրամ:

Մարման ժամկետ՝

Տրամադրվող վարկի գումարի մարման ժամկետը կարող է կազմել մինչև 36 ամիս:

Տոկոսադրույք՝

Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կազմում է 23% տարեկան, որը հաշվարկվում է տրամադրված գումարի նկատմամբ:

Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել բժշկական վարկերի տրամադրման գործընթացը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում:

Մեզ համար կարևոր է Ձեր առողջությունը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով: 

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am