Ուրոլոգիական բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է ախտորոշման և բուժման համար նախատեսված ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին ապահովել ուրոլոգիական հիվանդությունների՝ անհետաձգելի և պլանային հիվանդների ընդունելություն, ախտորոշում և բուժում ողջ ծավալով: Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը, ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումները: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների ժամանակ:
Բաժանմունքում վիրահատություններն իրականացվում են հիմնականում երկու մեթոդներով՝ լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ, սակայն, իհարկե, կտրվածքով վիրահատություններն էլ ունեն իրենց ուրույն տեղը, քանի որ դեռ չեն կորցրել դերն ուրոլոգիական հվանդությունների բուժման գործում (և ըստ Ռ. Հովհաննիսյանի՝ մոտ ապագայում չեն էլ կորցնի): Անհրաժեշտ է նշել, որ բաժանմունքում նախապատվությունը միշտ տրվում է մինիմալ-ինվազիվ՝ լապարասկոպիկ եղանակով կատարվող ուրոլոգիական վիրահատություններին, որոնց մեր ուրոլոգների թիմը կատարյալ տիրապետում է:
Տղամարդկանց միզասեռական համակարգի և կանանց միզային համակարգի օրգանների հիվանդությունների բուժման համար կիրառվում են ժամանակակից՝ թե՛ կոնսերվատիվ, թե՛ վիրաբուժական մեթոդների:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար խոշորագույն համալսարանական և մասնավոր հիվանդանոցներում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:
Ուրոլոգիական բաժանմունքում իրականացվում են՝
-ամբուլատոր միջամտություններ,
-ուրեթրոցիստոսկոպիա,
-շագանակագեղձի տրասռեկտալ բիոպսիա,
-միզածորանի սթենտավորում,
-միզուկի, միզապարկի, շագանակագեղձի էնդոսկոպիկ վիրահատություններ,
Արտաքին սեռական օրգանների հիվանդությունների վիրահատական բուժում՝
օրխեկտոմիա
էպիդիմեկտոմիա
վարիկոցելեէկտոմիա՝ միկրովիրաբուժական եղանակով
հիդրոցելեէկտոմիա
ամորձու բիոպսիա
փոշտի խուղակ
օրխիպեսքսիա՝ օրինակ, ամորձու ոլորումից հետո
մակամորձու ասպիրացիա
առնանդամի ծռման ուղղում` օրինակ, Պեյրոնիի հիվանդության ժամանակ
Ներմիզուկային վիրահատություններ
պրոստատի ներմիզուկային մասնահատում բիպոլյար տեխնոլոգիայով (Bipolar TURP)
միզապարկի ներմիզուկային մասնահատում ուռուցքների դեպքում
միզուկի նեղացումների հատում
միզապարկի քարերի հեռացում
Լապարարոսկոպիկ եղանակով և կտրվածքով կատարվող վիրահատություններ
արմատական նեֆրէկտոմիա՝ օրինակ ուռուցքների կապակցությամբ
արմատական պրոստատէկտոմիա՝ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում
պիելոլիթոտոմիա
պարզ նեֆրէկոմիա
երիկամի մասնահատում (ռեզեքցիա)
երիկամների կիստաների հեռացում
միզածորանի պլաստիկա (հիդրոնեֆրոզի դեպքում)
մակերիկամի հեռացում /անդրենալէկտոմիա/:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211,
Հետադարձ կապ՝ info@slavmed.am