Թվային ռենտգեն հետազոտություն

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ռենտգեն ախտորոշման բաժանմունքը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող գերժամանակակից սարքավորումներով: Մեր փորձառու բժիշկ-ռադիոլոգները, օգտագործելով գերժամանակակից սարքավորումները, իրականացնում են գերարագ և թիրախային ախտորոշում՝ հիվանդի համար ապահովելով  առավելագույն հարմարավետություն:

Ռենտգեն հետազոտությունն իրենից ներկայացնում է արագ, հասանելի, հեշտ և մատչելի մեթոդ, որը մի շարք դեպքերում հնարավորություն է տալիս բժշկին անմիջապես ախտորոշել հիվանդությունն ու համապատասխան բուժում նշանակել:

Բաժանմունքի թվային ռենտգենաբանական սարքավորումները թույլ են տալիս նվազագույն ճառագայթմամաբ ստանալ արագ և բարձրորակ թվային պատկերներ, ինչը զգալիորեն կրճատում է արդյունքին սպասելու ժամանակը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ռենտգեն ախտորոշման բաժանմունքում իրականացվում է արգանդի խոռոչի և ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտություն՝ հիստերոսալպինգոգրաֆիա (ՀՍԳ), որն արգանդային խողովակների վիճակի գնահատման, արգանդի խոռոչի անատոմիական փոփոխությունների և փոքր կոնքում կպումային պրոցեսների հայտնաբերման մեթոդներից է: Այս հետազոտություններն անցավ են, այդ պատճառով իրականացվում են առանց ցավազրկման՝ ամբուլատոր պայմաններում: Իրականացվում է նաև աղեստամոքսային համակարգի, ողնաշարի, կրծքագեղձի հյուսվածքների, որովայնի խոռոչի և փոքր կոնքի հետազոտություններ:

Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել դրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը:

Գանգի ոսկրերի վնասվաքների և տարբեր ոսկրային պոթոլոգիաների հայտնաբերման նպատակով

Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվանդություններ

Քթի հարակից խոռոչների ուռուցքային հիվանդություններ

Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտությունն իրականացվում է բորբոքային, խոցային ախտահարումների, պոլիպների, դիվերտիկուլների, ճողվածքների, աղիքային անանցանելիության և ուռուցքների ախտորոշման նպատակով

Լեղուղիների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է վերջիններիս ուրվագծերի, չափերի և արտալյարդային լեղածորանների լուսանցքի գնահատման, կոնկրեմենտների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով

Կրծքավանդակի ռենտգենագրաֆիան թույլ է տալիս ախտորոշել կրծքավանդակում տեղակայված օրգանների բորբոքային, վարակային, ուռուցքային և այլ հիվանդությունները

Ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվում են դեգեներատիվ-դիստրոֆիկ (օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, ողնաշարի ծռվածություն), բորբոքային և ուռուցքային հիվանդություններ,

Հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է ոսկրերի և հոդերի տարբեր վնասվածքային (կոտրվածքներ, ինչպես նաև հոդախախտեր և բորբոքային փոփոխություններ ), վարակային, համակարգային ախտահարումների և ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով

Արգանդի խոռոչի և ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ վիդեո հիստերոսալպինգոգրաֆիա

Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ՝ մարսողական օրգանների:

Փողային անպտղություն՝ արգանդային խողովակների անցանելիության որոշման նպատակով,

երկեղջյուր արգանդ, արգանդում միջնապատի առկայություն կամ այլ անատոմիական անոմալիաներ արգանդի խոռոչում հայտնաբերման նպատակով,

փոքր կոնքում կպումային գործընթացի կասկած՝ ախտորոշման հաստատման կամ ժխտման նպատակով,

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am