Անոթային վիրաբուժության բաժանմունք
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի անոթային և լազերային բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն լազերային սարքավորումներով, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս բուժել այնպիսի հիվանդություններ, որոնցից են լայնացած անոթներն ու մազանոթային աստղիկները, երակային, զարկերակային և լիմֆատիկ համակարգերի հիվանդությունները: Բաժանմունքում պարբերաբար համալրվում է սարքավորումների թիվը, ներդրվում են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հեղինակային բուժման մեթոդներ, որոնք վիրաբույժներին հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում իրականացնել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ միջամտություններ: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս իրականացնել անգամ ամենաբարդ վիրահատական միջամտությունները՝ հնարավորություն տալով բուժայցելուներին վերջնականապես ձերբազատվել առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրներից: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:
Բաժանմունքում իրականացվում են անոթային խնդիրների բուժման հետևյալ տեսակները՝
— աթերոսկլերոտիկ և դիաբետիկ ախտահարված զարկերակների էնդովասկուլյար միջամտություններ` անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա) և ստենտավորում,
— ծայրամասային զարկերակային վերակառուցողական բարձր տեխնոլոգիական վիրահատություններ (շունտավորումներ, ալլոպրոթեզավորումներ),
— քրոնիկ երակային անբավարարության, վարիկոզ հիվանդության և դրա բարդությունների (թրոմբոզներ, թրոմբոֆլեբիտներ, տրոֆիկ խոցեր և այլն) վիրահատական և դեղորայքային բուժում,
— փոքր ինվազիվ, խնայող վիրահատություններ` բարձրաէներգետիկ դիոդային լազերի կիրառմամբ,
— թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելիչ դեղորայքային և վիրահատական բուժում (կավա-ֆիլտրի տեղադրում և այլն),
— մաշկի լայնացած մազանոթային ցանցի լազերային հեռացում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am